1in.am-ը գրում է.

Հարավային Աֆրիկայի Լիմպոպո գավառում գտնվող Big Baobab բարի համար որպես պատ ծառայում է մոլորակի ամենածեր ծառերից մեկը: Դա բաոբաբն է, որը, ըստ բուսաբանների, մոտ 6 հազար տարեկան է: 

Հնագույն ծառը շարունակում է աճել, իսկ նրա երկատված բնում խոռոչներ են ձևավորվել, որոնք դեռևս 1933-ին տեղի ձեռնարկատերերը բարի են վերածել: 

Երկար ժամանակ Big Baobab-ը փակ էր, սակայն վերջերս վերաբացվել է: Այժմ դրանում խիստ օրենքներ են գործում` չծխել և 15 հոգուց ավել մարդ չհավաքել: 

Նրանց, ում չի հաջողվում սեղանիկ պատվիրել բաոբաբի ներսում, կարող են նստել նրա ընդարձակ ճյուղերի ներքո: Բարի կայքը վիրտուալ կերպով հաստատության ներսում «հայտնվելու» հնարավորություն է տալիս, գրում է Kedem.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել