Լրատվական և Ժամանցային կայքերի հարգելի ներկայացուցիչներ, կոչ և խնդրանք, եկեք ճիշտ աշխատենք և փոխադարձ հարգանքով վերաբերվենք իրար և մի քանի հազար դիտումի համար իրար չնեղացնենք: Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի նկարները կայքերում տեղադրելուց առաջ ուղղակի Ճշտեք մեզ հետ, թե որ նկարները կարող եք տեղադրել, դա ամբիցիա չէ, դա նորմալ աշխատելաձև է: Բոլոր այն նկարները, որոնք օգտագործում եք "Տնփեսա" նախագծից կարելի է համարել հեղինակային իրավունքի խախտում, բացատրեմ՝ տվյալ նախագիծը համարվում է Արմենիա հեռուստաընկերության նախագիծը և հեղիանակին իրավունքով պաշտպանված է: Այդ իսկ պատճառով նախագծից ցանկացած նյութ օգտագործելիս պետք է Ճշտվի կամ հեուստաընկերության կամ դերասանուհու հետ: Բազմիցս լսել եմ երբ ասում են, բայց եթե եթերային է ուրեմն կարելի է, ասեմ , որ դա այդքան էլ այդպես չէ եթե պաշտպանված է հեղիանակային իրավունքով: Դրանում կարող եք համոզվել դիտելով "Տնփեսա" նախագծի վերջում, տիտրերից հետո copy rite նշանը: Հ.Գ. Իսկ, որ հարց չառաջանա թե ինչու եմ ես խոսում Ալինայի փախարեն նախապես ասեմ, ես արդեն բավականին ժամանակ է ինչ հանդիսանում եմ Ալինա Մարտիրոսյանի պրոդյուսերը:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել