Աշոտ Սուքիասյանին ձերբակալելով` Վլադիմիր Գասպարյանն օֆշորային սկանդալը «տակով անելու» մեղադրանքներն ի չիք դարձրեց՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ օրենքից վեր գործիչներ այլևս չեն լինելու (փաստորեն մեր ոստիկանության ձեռքերը Հայաստանից դուրս էլ են երկար):
Եվ որ շատ կարևոր է, վերջապես, Նավասարդ Սրբազանի և վարչապետի դեմ օֆշորային սկանդալներ հրահրողները ականատես կլինեն իրենց փչած փուչիկի պայթյունին:
Հուսով եմ, որ Նավասարդ Սրբազանին և վարչապետին օֆշորային թեմաներով քննադատողներն ու վիրավորողներն իրենց մեջ ուժ կգտնեն ներողություն խնդրելու, քանզի լրատվական գործիքներին միայն իրենք չէ, որ տիրապետում են և հարկ եղած դեպքում ավելի մեծ և իրատեսական փուչիկ կարող է փչվել հենց իրենց դեմ:

Հ.Գ. Ի դեպ՝ Նավասարդ Սրբազանը և վարչապետն իրենք էին շահագրգիռ, որ ձերբակալվի Աշոտ Սուքիասյանը և իրականությունը ջրի երես դուրս գա: 
Ստի ոտը կարճ է լինում, առավել ևս, որ այդ սուտը տարածում են ոչ պրոֆեսիոնալ և ստի մեջ թաղված թեկուզ և բարձր պաշտոն զբաղեցնող մարդուկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել