Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ավստրիա: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ավստրիական Kronen Zeitung պարբերականին:

Ըստ աղբյուրի՝ Ազարովն այժմ գտնվում է Վիեննայում որդու մոտ և ծրագրել է մնալ այնտեղ երկար ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազարովն Ավստրիայում բնակության իրավունք ունի: Նախկին վարչապետի մամուլի խոսնակը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է Ազարովի գտնվելու վայրի մասին տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել