Երբեմն կյանքի ռիթմը հանգեցնում է նրան, որ ժամանակ չի լինում հանգիստը սիրելիի հետ անցկացնել, սակայն ժամանակ առ ժամանակ ուղղակի անհրաժեշտ է կազմակերպել տոն միայն Ձեր և Ձեր սիրելիի համար` ուստի այս հոդվածում մենք կհուշենք, թե ինչպես կարելի է անցկացնել անմոռանալի հանգստյան օրեր միայն երկուսով: 

Հանգստյան օրերը կարելի է անցկացնել տարբեր կերպ․․ Ձեր սիրելին հաստատ կգնահատի հանգստյան օրերը միասին անցկացնելու Ձեր գաղափարը:

Այսպես` 

Կարող եք կազմակերպել պիկնիկ երկուսի համար 

Ինչը կարող է լինել ավելի ռոմանտիկ, քան սիրելիի հետ բնության գրկում ժամանակ անցկացնելը: Եթե սիրում եք լռությունը, ապա գնացեք քաղաքից դուրս` ցանկալի է մեկուսացված տեղ, և մի ամբողջ օր անցկացրեք մաքուր օդում: Ինտիմ մթնոլորտ ստեղծելու համար կարելի է ընկնել հիշողությունների գիրկը` ասենք հայտարարել հիշողությունների օր: Հիշեք Ձեր սիրո պատմությունը, ինչպես եք ծանոթացել, վերապրեք այն հետաքրքիր դրվագները, որոնք անցկացրել եք միասին, իսկ փչովի ներքնակները հնարավորություն կտան, որպեսզի Դուք տրվեք կրքին արևի բնական շողերի տակ և վայելեք միմյանց բնության գողտրիկ անկյունում` բոլորից հեռու:

Ամեն ինչ մի օր լինում է առաջին անգամ 

Դուք հոգնել եք առօրյայի նմանօրինակությունից, ուրեմն փորձեք անցկացնել հանգստյան օրերը սիրելիի հետ այնպես, ինչպես չեք արել երբևիցե: Դուք երբևիցե անցկացրելեք մի ամբողջ օր անկողնում` սիրով զբաղվելով, եթե ոչ, ապա ժամանակն է: Կամ միգուցե հաճախեք տանգոյի դասընթացների, կամ առաջին անգամ չմուշկ քշեք միասին, իսկ համատեղ ֆոտոսեսիա ձեզ մոտ եղե՞լ է: Մեզնից յուրաքանչյուրը այս կյանքում շատ բան չի փորձել, ուրեմն արեք դա առաջին անգամ Ձեր սիրելիի հետ: Նման առաջինի տպավորությունները երբևէ չեն մոռացվում:

Հանգիստը ջրում 

Եթե դուք ակտիվ հանգտի սիրահար եք, ապա կարող եք հանգստյան օրերը անցկացնել ջրում`ի դեպ, հենց բառի բուն իմատով: Վերցրեք փչվող նավակ և կազմակերպեք գետային ճանապարհորդություն: Եթե նման հանգիստը Ձեզ համար չէ, ապա կարելի է բավարարվել լողավազան այցելելով, իսկ երեկոյան կարող եք միասին գնալ սաունա և անմոռանալի հանգիստ վայելել ջակուզիում ՄԻԱՍԻՆ`ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍՈՎ:

Հանգստյան օրերը անծանոթ քաղաքում 

Ընտրեք փոքրիկ և անծանոթ քաղաք և գնացեք այնտեղ ՆՐԱ հետ. միջավայրի փոփոխությունը, միասին ճանապարհ գնալը, փոքրիկ հյուրանոցում մնալը, տեսարժան վայրերի դիտումը Ձեզ հնարավորություն կտան լավ հանգտանալու, կտրվելու առօրյա խնդիրներից, և վերջապես մենակ մնալու: Սակայն ճանապարհորդության հարմարավետությունը ապահովելը պետք է կազմակերպել նախապես, որպեսզի այն հետո չվերածվի տհաճ պատահականությունների դեմ պայքարի:

Խաղեր ցանկության վրա 

Բուռն հետաքրքիր համատեղ օրը կարելի է ավարտել երեկոյան հանգստով՝ մոմերի ներքո: Կազմակերպեք երեկոյան մարաֆոն` խաղ մերկանալու կամ ցանկության վրա: Խաղերը կարող են տարբեր լինել` թղթախաղ կամ շախմատ, եթե իհարկե ձեր համբերությունը կբավականացնի: Ուրախացե՛ք մեկդ մյուսի հաղթանակներով և հաճույքով իրականացրե՛ք միմյանց ցանկությունները:

Ինչով էլ որ զբաղվեք այս հանգստյան օրերին, հիշե՛ք կարևորը, որ այն անցկացնեք միասին և մեկդ մյուսի համար: Նվիրե՛ք Ձեզ Ձեր սիրելիին հնարավորինս շատ, և Ձեր կյանքը կդառնա ավելի գունեղ և հագեցած, իսկ սիրելիի հետ հարաբերությունները ավելի ամուր։

աղբյուրը՝ weekends.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել