Չեք պատկերացնում, թե ինչքան եմ ուրախանում, որ մեր հայ իրականության մեջ դեռևս կան այսպիսի մտավորականներ: Լսեք հայագետ Արամ Թոփչյանին, ով կատարել է Շեքսպիրի «Համլետ»-ի նոր թարգմանություն: Մասեհյանից հետո նման գործ ձեռնարկողը հաստատ վստահ է եղել իր ուժերի վրա որ կանի այդ ծանր գործը և հաջողությամբ արել է:
ՖԲ-ի հայկական հատվածում հաճախ են քննարկումները, թե ով է իսկական մտավորականը: Մի վիճեք, ահա նա իսկական մտավորական է, որ այս ծանր պայմաններում կատարել է այդպիսի տիտանական աշխատանք՝ նորից թարգմանելով «Համլետ»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել