Tert.am-ը գրում է.
Սևանից տարեկան բաց թողնվող ջրի քանակը ավելացնելով՝ Կառավարությունը մի կողմից՝ լուծում է լճի ափամերձ տարածքներից դեռևս չապամոնտաժված շինությունների խնդիրը, մյուս կողմից՝ Սևջուր գետի և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը, որն առաջացել է բնապահպանության նախարարության վարած քաղաքականության պատճառով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Գալուստ Նանյանը: Նա նշեց, որ այս հանգամանքն իր ազդեցությունը կունենա Սևանի վրա:
«Դժվար է ասել, թե ինչ ծավալի ազդեցության մասին է խոսքը, քանի որ այդ հարցը պետք է ուսումնասիրեն մասնագետները: Ստացվում է, որ մի կողմից՝ ուզում են փրկել Սևջուրը, մյուս կողմից՝ ջուրը Սևանից են վերցնում: Տեղին է ասել՝ ա´յ ջրային պետական կոմիտե, ու՞մ ականջում էիր քնած այսքան տարի, երբ քամում էին Արարատյան ավազանի ջուրը: Իսկ Սևջուրը կարևոր նշանակույթուն ունի երկու մարզերի համար՝ Արարատի և Արմավիրի: Պարզապես՝ ամեն մեկը նստած՝ իր շարիկն է գլորում»,-ասաց բնապահպանը:
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամաբ՝ «Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում պետք է փոփոխություն կատարվի՝ համաձայն որի մինչև 2019թ-ի հունվարի 1-ը Սևանից տարեկան պետք է բաց թողնվի ո´չ թե 170 մլն խմ ջուր, այլ՝ 240:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



