1in.am-ը գրում է.

64-ամյա Ալլա Պուգաչովան հրաժարվել է քաղաքականություն մտնելու իր մտադրությունից: 

Հիմա աստղն այլ խնդիրներ ունի՝ փոքրիկ երեխաներ և նոր բիզնես: Վերջերս Ալլան դպրոց է բացել Մոսկվայի կենտրոնում: Այդ պատճառով երգչուհին հրաժարվել է պատգամավոր դառնալու իր ծրագրից: 

«Ես իմ դպրոցն ու մանկապարտեզն եմ բացել: Փոքրիկներն ամեն օր են գալիս, իսկ դպրոցականները՝ շաբաթական երեք օր: Պարապմունքները ինքս եմ անցկացնում: Ես ուզում եմ նրանց ոչ միայն երաժշտություն սովորեցնել, այլ նաև տարբեր արվեստներ, և շատ բաներ, որոնք կպահանջվեն կյանքում: Օրինակ, էթիկետ… Հիմա մենք շինություն ենք վարձակալել Նոր Արբատում, բայց ես փորձում եմ վարկ ստանալ՝ նորմալ շենք ձեռք բերելու համար: Իմ փոքրիկներն էլ են հաճելի հոգսեր պարգևում: Ես նույնիսկ այս տարի «Սուրբծննդյան հանդիպումներն» եմ հետաձգել: Էլ ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը»,– պատմել է Պուգաչովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել