1in.am-ը գրում է.
Հունվարի 31-ին աշխարհի միլիոնավոր մարդիկ դիմավորել են Նոր տարվա գալուստն՝ ըստ լուսնային օրացույցի: Տոնն ընդունված է անվանել Չինական նոր տարի, բայց այն տոնում են ոչ միայն Չինաստանում: Աղմկոտ տոնակատարություններն այս օրը կազմակերպվում են ասիական երկրներում և նույնիսկ եվրոպական մայրաքաղաքների չինական թաղամասերում:
Գլխավոր զվարճանքը վիշապների ու առյուծների դիմակներով շքերթներն են: Նման ներկայացումներն ազգային մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում և մեծ վարպետություն են պահանջում: Հսկայական «տիկնիկները» պտտվում են թմբուկների զարկերի ներքո:
Տոնակատարության անբաժան մասը կազմում է հրավառությունը: Նոր տարվա գիշերը դրանք գնում են արկղերով, իսկ ծուխը մնում է մինչ առավոտ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_248424.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



