Armnewstv.am-ը գրում է.
Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանում բնակվող Արաքսյա Ավետիսյանը իր 8 անչափահաս թոռներին մեծացնում է միայնակ, քանի որ երեխաների ծնողները լքել և հեռացել են: Ծեր կնոջ պատմելով, 16-ամյա Պետրոս Ռամազյանը իրենից թույտվություն է վերցրել և ասել, որ գնում է «Թթու ջուր» կոչվող տարածք: Ժամեր անց իրենց տուն են ժամանել ոստիկանները և հայտնել կատարվածի մասին:
Տուժած անչափահասին 2 անգամ վիրահատել են: Հերթապահ բժիշկը պատանու առողջական վիճակը գնահատել է բավարար: Պարզվել է, որ դանակահարողը Վանաձորի բնակիչ, 14 տարեկան Նվեր Կիրակոսյանն է: Նա ձերբակալվել է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/1391173131
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



