Lurer.com-ը գրում է.
Միջազգային գիտական կազմակերպությունը ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ Ռուսաստանում վաղաժամ մահացության բարձր մակարդակը կապված է չափազանց մեծ քանակությամբ ալկոհոլի գործածության հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Lancet բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները 1999-ից մինչև 2010 թվականը ուսումնասիրել են մոտ 150.000 անչահասի ալկոհոլի գործածության ընթացքը:
Գիտնականները նշում են, որ ռուս տղամարդկանց քառորդ մասը մահանում է՝ չապրելով մինչև 55 տարեկանը:
Հարբեցողների մահվան պատճառների թվում գիտնականները նշում են ալկոհոլային թունավորումները, դժբախտ պատահարները, բռնությունը, ինքնասպանությունը, ինչպես նաև կոկորդի և լյարդի քաղցկեղը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=128799&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



