Բազմիցս լսել ենք, որ հայ երիտասարդները ավելի ոճային են դարձել, սկսել են հետևել նորաձևությանը: Չնայած Երևանում հաճախ չեն կազմակերպվում նորաձևության շաբաթներ և այլ միջոցառումներ, դա չի խանգարում մեր երիտասարդներին լինել նորաձև:

Իսկ կարողանո՞ւմ են արդյոք բավարարել նույն երիտասարդների պահանջները քաղաքում մեկը մյուսի ետևից բացվող հագուստի խանութները: Պարզելու համար զրուցել ենք նրանց հետ, ովքեր ամենաշատն են առնչվում իրենց ոճն արդեն գտած կամ որոնող երիտասարդների հետ:

Տաթևիկը մեկուկես տարի է, ինչ աշխատում է որպես խորհրդատու երևանյան հագուստի  խանութներից մեկում: Նրա կարծիքով հատկապես վերջին տարիներին հայ երիտասարդները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց հագուկապին:

-Միշտ հարցնում են՝ սազում է, թե՝ ոչ: Թեկուզ որպես աղջիկ ուղղակի կարծիք են հարցնում: Կարծում եմ՝ կարողանում ենք բավարարել: Եթե ուշադիր լինեք, քաղաքում ամեն երրորդը մեր խանութի հագուստն է կրում:

Երևանյան մեկ այլ հագուստի խանութում որպես visual merchendiser աշխատող Լիանան նկատում է, որ վերջին 1-2 տարվա ընթացքում երիտասարդները սկսել են casual ոճի մեջ հագնվել:

-Կարծում եմ բոլոր երիտասարդները սկսել են հագնվել ավելի տրենդային և այդ իմաստով, նրանց ոճային պահանջները կարողանում ենք բավարարել, քանի որ մեր բրենդն իր մեջ բոլոր տրենդերը ներառում է: Այստեղ մտնելով բոլորը կարող են գտնել իրենց ոճին համապատասխան հագուստ: Շատ են դեպքերը, երբ մարդն, ով դեռևս կողմնորոշված չէ իր ոճում, գալիս է ու մեր խորհրդով գտնում իրեն հարմար մի բան:

Երգչուհի, այժմ նաև հագուստի դիզայներ Անահիտ Սիմոնյանը ևս մեծ փոփոխություն է տեսնում երևանյան երիտասարդների հագուկապում:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել