Շարունակելով վարչապետի՝ «Ես ձեզանից մեկն եմ» կեղծավոր շոուի (հա, հա, վարչապետը էսօր անձամբ էր գնացել անձնագրային վարչություն՝ պասպորտի հետևից) վերաբերյալ կարծիք հայտնելը՝ մի քանի կարևորագույն հարց եմ ուզում տալ.
Եթե Դուք մեզանից մեկն եք, պարոն վարչապետ, այդ ժամանակ, ինչո՞ւ
1. Ինչո՞ւ կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ չհարգեցիք մեր բոլորիս համար կյանքը տված հերոսի հիշատակը:
2. Ինչո՞ւ բացահայտ չեք ասում՝ արդյո՞ք Դուք արդեն ընտրել եք կուտակային ֆոնդի ձեր կառավարիչին:
3. Ինչո՞ւ մի օր դուրս չեկաք ու չհանդիպեցիք կառավարության դեմը՝ ամեն չորեքշաբթի օրը, ձեր կողմից վարած «անզուգական» քաղաքականության արդյունքում առաջացած բողոքները ներկայացնող ցուցարարներին:
4. Ինչո՞ւ մեկ անգամ չեք հանդիպում «Դեմ եմ» նախաձեռնության մասնակիցներին. մի՞գուցե նրանք ինչ-որ տրամաբանական լուծում առաջարկեն:
5. Ինչո՞ւ մեկ օր դուրս չեք գալիս ու չեք քայլում մարդաշատ Հյուսիսային պողոտայով. մի՞գուցե մարդիկ հարցեր ունեն ձեզ:
6. Ինչո՞ւ գոնե 2 ամիսը մեկ չեք գնում աղետի գոտի դարձած Գյումրի ու չեք հետաքրքրվում՝ արդյո՞ք այնտեղի մարդիկ ինչ-որ բանի կարիք ունեն. միգուցե օրենսդրական ակտի կարիք ունեն որևէ, կամ կառավարության որոշումի... հլա փողը մի կողմ դրած:
7. Ինչո՞ւ չեք մեկ անգամ հանդիպում արդեն քանի-քանի տարի բողոքող այս կամ էլիտարի կառուցելու նպատակով՝ հիմնականուն Տոնուս ընկերության կողմից խաբված բնակիչների հետ:
8. Ինչո՞ւ չեք փորձում ինչ-որ կերպ լուծում տալ գազի թանկացումից տուժած այլ ընտանիքներին, որոնք անապահով չեն, բայց 100.000 աշխատավարձը ապահով լինելու չափանիշ չի:
Եվ վերջապես. «Այ ախպեր ջան, ինչո՞ւ չես աշխատում, ես քո հոգուն մատաղ»:
Վերջացնեմ հետևյալ կերպ. «Շոու անելով՝ մարդկանց չես խաբի, աշխատանքով է պետք ապացուցել, որ դու մեզնից մեկն ես ու մեր հետ ես»:



