Ֆիլմերում ու գրքերում մարտիկների այնպիսի կերպարներ ենք տեսնում, որ թվում է, թե իրական կյանքում նման սխրագործություններ ուղղակի հնարավոր չեն և որ դրանք միայն հատուկ են գրքերին ու ֆիլմերին:

Այնուամենայնիվ, իրական կյանքում նույնպես կարելի է հանդիպել նման զինվորների, և այս հոդվածում կներկայացնենք 5 այդպիսի անհավանական, բայց իրական մարդկանց մասին պատմություններ:

 5  Սիմո Հայհա


Սիմո Հայհան Ֆինլանդիայում բավականին ձանձրալի կյանքով էր ապրում: Նա անցել է պարտադիր զինվորական ծառայության մեկ տարին ու դրանից հետո դարձել ֆերմեր:

Սակայն երբ 1939թ.-ին Սովետական Միությունը հարձակվեց նրա հայրենիքի վրա, նա որոշեց, որ պետք է օգտակար լինի իր հայրենիքին: 

Քանի որ մարտերը հիմնականում տեղի էին ունենում անտառում, նա մտածեց, որ ռուսների դեմ պայքարելու լավագույն միջոցը իր հրացանը, ուտելիքի պաշարը վերցնելն ու 2 մետր ձյան ու 0-ից գրեթե -20, -40 ցածր ջերմաստիճանի պայմաններում ծառերի մեջ թաքնվելն էր:

Երբ ռուսներն իմացան, որ իրենց տասնյակ զինվորներին սպանել էր միայն մի հոգի, նրանք իսկապես սարսափեցին ու, նրա սպիտակ համազգեստի պատճառով, վերջինիս սկսեցին անվանել «Սպիտակ մահ»: Ռուսները նույնիսկ հատուկ ռազմական առաքելություններ էին կազմակերպում, որպեսզի կարողանան սպանել այդ մարդուն: Այնուամենայնիվ, Հայհային հաջողվում էր սպանել բոլոր նրանց, ովքեր ուղարկվում էին նրա գլխի ետևից` այդ թվում նաև դիպուկահարներին, որոնք պետք է վնասազերծեին նրան

100 օրվա ընթացքում Հայհան 542 մարդու կյանք էր խլել, ընդհանուր առմամբ նա սպանել էր 705 հոգու:
Քանի որ ռուսներին չէր հաջողվում գտնել ու սպանել նրան, նրանք ի վերջո որոշեցին պայթուցիկներ օգտագործել բոլոր այն վայրերում, որտեղ կասկածում էին, թե կարող էին գտնել նրան: 

Վերջապես 1940թ.-ի մարտի 6-ին մի հաջողակ զինվորի հաջողվում է պայթուցիկ փամփուշտով կրակ բացել Հայհայի գլխին: Երբ զինվորները գտնում են նրան ու տեղափոխում ռազմաբազա, նրա գլխի մի մասն ուղղակի բացակայում էր, սակայն նրան հաջողվում է կենդանի մնալ ու, մեկ շաբաթ անգիտակից լինելուց հետո, մարտի 13-ին` պատերազմի վերջին օրը, վերականգնվում է նրա գիտակցությունը:

 4  Յոգենդրա Սինղ Յադավ

Յոգենդրա Սինղ Յադավը Հնդկաստանի ու Պակիստանի 1999թ. կոնֆլիկտի տարիներին նռնականետ էր հնդկական զորքում: Նրանց զորագնդի առաքելությունն էր բարձրանալ «Վագրի բլուրն» (5,307մ) ու չեզոքացնել դրա վրա տեղակայված թշնամական  երեք բունկերները: Սա նշանակում էր մագլցել հսկայական տարածության սառցե ժայռեր: Որոշվեց որ ինչ-որ մեկը պարաններ ամրացնելով առաջ կշարժվի, այնուհետև նրա ետևից կընթանան մյուսները, այնպես որ, նրանց ընթացքն ավելի հեշտ լինի: Իսկ այդ առաջին մարդու առաջադրանքը կատարելու համար իր կամավորությունն առաջարկեց Յադավը:

Երբ նրանք արդեն հասել էին ճանապարհի կեսին, թշնամին կրակ է բացում նրանց վրա ու ոչնչանում է զորագնդի ուղիղ կեսը, այդ թվում հրամանատարին, իսկ մյուսները վախենում ու խուճապի են մատնվում: Յադավը, ի տարբերություն մյուսների, ու չնայած այն փաստի, որ նա հրազենային երեք վնասվածք էր ստացել, շարունակում է առաջ շարժվել: 

Երբ նա հասավ գագաթին, թշնամական բունկերներից մեկից սկսեցին կրակ բացել, սակայն Յադավը փամփուշտների միջով առաջ է վազում ու, նռնակը նետելով պատուհանից ներս, սպանում բոլորին: Մինչ երկրորդ բունկերից կնկատեին նրան ու կսկսեին կրակ բացել, նա վազում է դեպի նրանց՝ այդ ընթացքում հասցնելով վիրավորվել ու կարողանում է իր բաց ձեռքերով չեզոքացնել թշնամական չորս զինվորի: Այդ ընթացքում հնդկական զորագնդի ողջ մնացած զինվորները արդեն հասնում են ու ապշում իրենց զինակցի արարքներից, ու արդեն խմբով ուղղվում դեպի երրորդ բունկերը ու արդեն միասին կարողանում չեզոքացնել նաև այդ մեկը:

Իր սխրագործությունների համար Յոգենդրա Սինղ Յադավը պարգևատրվում է Հնդկաստանի զինվորական ամենաբարձր՝ Պարամ Վիր Չակրա շքանշանով:

Մինչև հիմա այս պարգևին ընդամենը 21 հոգի է արժանացել, ովքեր իրենց ռազմական առաքելությունը կատարելիս մահացել են, այնինչ Յադավին հաջողվել է կենդանի մնալ:

 3  Ջեք Չերչիլ

Երկրորդ աշխարհամարտի տարիներին դաշնակիցների հրամանատար Ջեք Մալքոլմ Տորպե Ֆլեմին Չերչիլը կամ այլ կերպ Խենթ Ջեքը պատերազմի ամենախենթ զինվորներից են:
Նա մշտապես մասնակցում էր կամավոր ռազմական առաքելությունների՝ հասկանալով հանդերձ դրանց վտանգավորությունը: Նա սիրում էր վտանգներ ու նշում էր, որ այն զինվորը, ով առանց թրի է գնում պատերազմի հագնված չէ պատերազմին պատշաճ կերպով, ու մարտի դաշտ դուրս գալուց առաջ մշտապես իր հետ թուր էր վերցնում:

Հայտնի է, որ իր թրով մեկ գիշերվա ընթացքում նա 42 գերմանացի է կոտորել:

Չերչիլն ու իր թիմը պետք է վերցնեին գերմանական «622 կետ» կոչվող ամրությունը: Չերչիլը իր զինվորներին առաջնորդում է փշալարերի, ականապատ տարածքներով: Չնայած նրա զորքն ամեն ինչ արեց, որպեսզի կարողանա հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու խուսափել զոհերից, այնուամենայնիվ, նրանք մեծ կորուստներ ունեցան: Նրանց զորագնդից ոչ ոք չկարողացավ խուսափել թշնամու գնդակից, ու միայն Չերչիլն էր, որ կենդանի մնաց:

Երբ գերմանացիները բռնեցին նրան, նա արդեն նրանցից շատերին կոտորել էր` գործի դնելով իր սուրը:


Նրան համակենտրոնացման ճամբար տանելուց հետո, երբ նա ձանձրացավ, ուղղակի որոշեց դուրս գալ այդտեղից: Նրան, իհարկե, բռնեցին ու այս անգամ մեկ ուրիշ ճամբար ուղարկեցին, ու նա նորից որոշեց դուրս գալ այդտեղից: Որպես սնունդ միայն պահածոյացված սոխի պաշար ունենալով իր մոտ՝ 240 կմ քայլելուց հետո նրան գտան ամերիկացիներն ու ուղարկեցին Բրիտանիա, որտեղ նա պահանջեց հետ վերադառնալ մարտադաշտ, սակայն վերադառնալով նա այլևս չի հասցնում մարտնչել, քանի որ երբ նա ճանապարհին էր, պատերազմն արդեն ավարտվում է:

 2  Ալվին Յորք

Ալվին Յորքը ծնվել է ֆերմերների ընտանիքում՝ Թենեսիում, ու իր կյանքի մեծ մասն անցկացրել բառերում՝ խմելով ու ներքաշվելով կռիվների մեջ: Երբ այդպիսի կռիվներից մեկի ժամանակ սպանվում է նրա ընկերներից մեկը, նա երդվում է այլևս չխմել ու չմտնել կռիվների և վեճերի մեջ: 1917թ.-ին նա անցնում է զինվորական ծառայության, ու մեկ տարի հետո նա այն 17 զինվորներից մեկն էր, ովքեր պետք է վերցնեին գերմանական երկաթուղին պաշտպանող գնդացիրները: Նկատելով նրանց զորախմբին՝ թշնամին կրակ է բացում, որի պատճառով նրանցից 9-ը մահանում են:

Ողջ մնացած զինվորները, չունենալով անհրաժեշտ քանակությամբ սպառազինություն, փախուստի են դիմում` թողնելով Յորքին 32 գնդացիրների արձակվող կրակի առջև: Յորքը հետագայում իր օրագրի մեջ գրել էր. «Ես ժամանակ չունեի որևէ ծառի կամ թփի ետևում թաքնվելու համար, ու ոչ էլ նույնիսկ ժամանակ ունեի կռանալու կամ պառկելու համար: …Ես ուղղակի պետք է գործի անցնեի ու կրակ բացեի այնպես, ինչպես հաճախ անում էինք Թենեսիի լեռների վրա գնդացիրներ արձակող թիրախներին կրակելիս, որոնք գրեթե նույն հեռավորության վրա էին, ուղղակի ավելի մեծ էին: Ես ուղղակի չէի կարող չկպնել թիրախին և հենց այդպես էլ արեցի:

Այն բանից հետո, երբ նա 20 թշնամական զինվոր սպանեց, գերմանացի լեյտենանտը 5 զինվոր ուղարկեց նրան բռնելու: Յորքը հանում է իր Կոլտ-45 ատրճանակը (որն ուներ ընդամենը 8 փամփուշտ) ու սպանում բոլոր 5 գերմանացիներին:

Լեյտենանտ Փոլ Ջուրգեն Վոլմերը աղմուկի մեջ հանկարծակի բարձրաձայն գոռալով հարցնում է՝ արդյո՞ք նրանք անգլիացիներ են: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ ոք լուրջ չէր ընդունում ամերիկացիներին ու բոլորին անփորձ նորակոչիկների տեղ էին դնում: Այդ իսկ պատճառով նրանք կարծում էին, թե բոլորին դեմ դուրս եկած այս քաջարի զինվորը պետք է որ բրիտանացի լինի: Սակայն երբ նա պատասխանում է, որ ամերիկացի է, դա իսկապես զարմացնում է գերմանացիներին: 10 րոպե հետո 133 մարդ է մոտենում Յորքի զորագնդին: Լեյտենանտ Վուդսը սկզբում կարծում է, թե դա գերմանական հակահարձակում է, սակայն նա շուտով նկատում է Յորքին, ով պարզվում է՝ կարողացել էր ազատ արձակել գերիներին ու բերել իր հետ:

 1  Օդի Մյորֆի


Երբ 1944թ.-ին Օդի Մյորֆին ծառայության համար դիմեց նավատորմին, նա ընդամենը 16 տարեկան էր՝ 165սմ հասակով ու 50 կգ քաշով: Նրա դիմումը ուղղակի արժանացավ ծաղրի: Դրանից հետո նա փորձեց ռազմաօդային ուժերում դիմել ծառայության, ու նրանք էլ ուղղակի ծիծաղեցին նրա դեմքին, դրանից հետո նա դիմեց հետևակային ռազմաճակատ, որտեղ նրան ընդունեցին: Նա կրակելուց այնքան էլ լավ չէր ու որոշեցին զորքում նրան որպես խոհարար ծառայեցնել, այնուամենայնիվ, նա պնդում էր, որ ուզում է կռվել մարտադաշտում ու նրան չմերժեցին: Իտալիայի գրավման ժամանակ նա դուրս է գալիս մարտերի, սակայն հիվանդանում է մալարիայով ու պատերազմի գրեթե ողջ ընթացքում չի ապաքինվում:

1944թ.-ին նա ծառայության է ուղարկվում հարավային Ֆրանսիա, որտեղ նա հանդիպում է գերմանական գնդացիրային ռազմական անձնակազմին, ովքեր ձևացնում էին, թե հանձնվում են ու կրակ բացում նրա վրա: Բարկացած Մյորֆին սպանում է բոլորին ու, արդեն օգտագործելով նրանց զենքը, 91 մետր շառավղով կրակ է բացում ու սպանում դիպուկահարներին ու գնդացիրներով կրակող զինվորներին: Այս դեպքից հետո նրան պարգևատրում են «Առանձնացող ծառայության խաչ» շքանշանով ու նրան սկսում հրամանատար կոչել ու ներողություն խնդրել այն բանի համար, որ նրան «կարճլիկ» էին անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել