Առավոտվանից փնտրտուքների մեջ եմ, ամբողջ ինտերնետը տակն ու վրա արեցի, բայց ինձ անհրաժեշտ ինֆորմացիան չգտա, սակայն եկա մի պարզ եզրակացության... ի՜նչ խղճուկ են հայկական լրատվականների հոդվածները՝ կարճ, մեկ-երկու նախադասությամբ տրվում է հոդված գրելու պատճառը և վե՛րջ. մարդիկ ժուռնալիստ են ու հոդված են գրել: Ոչ մի հավելյալ տող, ոչ մի հավելյալ ինֆորմացիա, էլ չեմ խոսում վերլուծության մասին.... չոր ու ցամաքություն: Էլ չգիտեմ՝ ինչպես փնտրել Րաֆֆի Հովհաննիսյանի 1992թ. հոկտեմբերի հրաժարականի իրական պատճառները: Ինչո՞ւ առաջին նախագահը նրա Թուրքիայի այցից հետո պահանջեց արտգործ նախարարի հրաժարականը: Կամ, ասենք, մարդիկ ի՞նչ էին մտածում 1991թ. նախագահական ընտրություններին մասնակցելուց առաջ: Ինչպե՞ս էին բացատում Լ. Տեր-Պետրոսյանին ընտրելու փաստը: Ոչ մի կտոր ինֆորմացիա, ոչ մի կտոր պատմություն, ամբողջ օրվա փնտրտուքս ապարդյուն անցավ:
Հ.Գ. ու չասեք, թե երկար գրված հոդվածները չեն կարդացվում: Ժողովուրդ ջան, լավ որակով գրված ցանկացած հոդված էլ կարդացվում է:



