Ողջույն քո կողքի հայի սուբյեկտիվ կարծիքը չհանդուրժող, դրա պատճառով նրան մտքիդ եկած ամենակծու բառերով բնութագրող, ինչպես նաև այդ կարծիքը ընդունող, ողջունող և մտահոգությունը հեղինակի հետ կիսող հայ բլոգոման հանրություն: Ինչպես երեկխոստացել էի, այսօր պիտի ներկայացնեմ մեր հեռուստատեսության դրական կողմերը, այսպես կոչված՝  «գոհարաքաղ» պիտի անեմ: Ձեզ կփորձեմ ներկայացնել տարբեր ժանրերի հաղորդաշարեր, որոնք կարող են նպաստել ձեր և ձեր երեխաների աշխարհայացքի զարգացմանը, օգնել ձեզ հաճելի ժամանակ անցկացնել հեռուստացույցի առաջ, կամ որևէ օգուտ  չտալով՝ գոնե չվնասել:

Առավոտյան երբ միացրեցի հեռուստացույցը, Հ1-ի եթերում Ռոբերտ Սահակյանցի ճանաչողական մուլտֆիլմն էր: Հիանալի մուլտիպլիկացիոն սերիալ է, որից ձեր երեխան կարող է սովորել այն ամենը, ինչն իրեն հետաքրքրում է, ինչի համար էլ նա շատ հաճախ է ձեզ ուղղում «ինչու՞» և  «ինչպե՞ս» հարցերը: Ի դեպ, մուլտֆիլմը հաճույքով կարող են դիտել ոչ միայն փոքրիկները, այլ նաև դուք, քանի որ նույնիսկ ձեզ մուլտֆիլմը կարող է ինչ-որ բան սովորեցնել: Միայն մի խնդրանք Հանրային հեռուստաընկեությանը. մուլտֆիլմը ցուցադրվում էր առավոտյան ժամը 08:20 րոպեին, մի ժամ, երբ շատ երեխաներ դեռ չեն արթնացել: Լավ կլիներ, որ նմանատիպ հաղորդումները ցուցադրվեին այնպիսի ժամի, որ դիտումները ավելի շատ լինեին:

Քանի որ խոսեցի երեխաներից, հիմա էլ ներկայացնեմ հաղորդում, որը կարող է օգնել մայրիկներին՝ իրենց երեխաներին ճիշտ խնամելու և դաստաիրակության հարցում: Դա  «Հայ մայրիկ» հաղորդումն է, որը ցուցադրվում է «Երկիր մեդ

իա» հեռուստաալիքով:

Բլոգ նյուզում տեղ գտած վերջին գրառմանս մեկնաբանություններից մի քանիսը չափազանց դժվարությամբ ընթերցելուց հետո (դժվար է լատինատառ հայերեն կարդալը)  ինձ պարզ դարձավ, որ այնուամենայնիվ կան մարդիկ, որոնք կարծում են, որ իրոք մեր դպրոցը գտնվում է չափազանց վատ վիճակում (էլ չեմ ուզում «պայթած» բառով բնությագրել): Այդ մարդկանց, ինչպես նաև բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել «Հայ Ասպետ» հաղորդաշարը: կտեսնեք ինչ խելացի սերունդ ունենք, ինչ աշխատանք են տանում ուսուցիչները այդ աշակերտների հետ : թերևս այսօր իմ թվարկած հաղորդումներից ամենաբարձր ծափահարություններին հենց «Հայ Ասպետն » է արժանի: Հաղորդումը ինտելեկտուալ, գիտա-ճանաչողական ժանրում է, նպաստում է նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ինչպես նաև օգնում է ճանաչել հայ և համաշխարհային պատմությանը, մշակույթը ու արվեստը: Շնորհակալություն հաղորդումը պատրաստողներին, առանձնահատուկ շնորհակալություն Կարին Տոնոյանին՝ իր Նժդեհյան ոգին երեխաներին փոխանցելու, նրանց իսկական հայկական ոգի ներշնչելու և ամբողջությամբ նրանց նվիրվելու համար: Եվ ևս մի խնդրանք հանրային հեռուստաընկերությանը: Խաղը ցուցադրվում է կիրակի օրերին, ժամը 12:30 րոպեին, իսկ կրկնվում է ընդամենը մեկ անգամ՝ հաջորդ օրը վաղ առավոտյան. դարձյալ այնպիսի ժամի, երբ քչերն են հեռուստացույց դիտում: Առաջարկում եմ ևս մեկ կրկնություն ավելացնել՝ ավելի դիտվող ժամի:

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել