Մոտ մեկ տոննա հերոինի հետքերով. Թուրքիայի քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչումYerkir.am-ը գրում է.

927 կգ հերոինի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն կատարած որոշ արարքների համար զղջում է և ներողություն խնդրում հայ ժողովրդից: Այս մասին yerkir.am-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Արտակ Գարոյանը և նշեց, որ Թուրքիայի Հանրապետությունը տեղյակ է դեպքի մասին:

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն օրեր առաջ հարցաքննության ընթացքում դժգոհել էր, թե առողջական խնդիրներ ունի, և ինքը միջնորդել էր նախաքննական մարմնին` իր պաշտպանյալին բուժզննության ենթարկել: «Այսօր քննիչը հայտնեց, որ նա բուժզննում է անցել, սակայն պարզվել է, որ նրա առողջությանը որևէ լուրջ բան չի սպառնում»,- ասաց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել