Հանրահայտ պարբերականը իր երկրպագուների հետ կիսվել է հունվար ամսվա լավագույն լուսանկարներով: Աշխարհի տարբեր ծայրերից ամեն օր National Geographic են ուղարկում բազմաթիվ նկարներ: Հարյուրավոր լուսանկարիչներ հարմար պահի են սպասում և արտառոց լուսանկարներ անում, որոնցից ուղղակի գլխապտույտ է առաջանում:  

Կատվառույծի ձագուկ, ԱՄՆ

Երբ էգ կատվառույծի վրա գայլեր էին հարձակվել, երեք ձագուկներից միայն այս փոքրիկն էր կարողացել ողջ մնալ: Այդ կապակցությամբ կատվառույծների ուսումնասիրություններ վարող խմբի մասնակիցները նրան «Հաջողակ» անվանեցին: © Սթիվ Ուիտներ

 

Մեծ տարբերություն

Սև ռնգեղջյուր և երկու զեբր Քենիայում: © Ռոբին Մուր

 

Էգ կազուար, Ավստրալիա

Բեղմնավորման սեզոնին էգ կազուարը հասարակ ջրափոսը ռոմանտիկ լոգարանի է վերածում՝ բերելով այստեղ հնարավոր զույգերին: © Քրիստիան Զիգլեր

 

Նոր Բրիտանիայի լողափ, Պապուա-Նոր Գվինեա

Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ բնակվում է աշխարհում գոյություն ունեցող ծովախեցիների տեսակների 76%-ը: © Դևիդ Դուբիլե

 

Ատլանտյան ծովացուլ, Շպիցբերգեն

© Փոլ Նիկլեն

 

Գիշատիչ

Ծովաստղ, Մոզամբիկ: Ծովաստղերը գիշատիչներ են և սնվում են կակղամորթերով, որդերով և այլ անողնաշարավորներով: © Փիտ Վան Էդեն

 

Ձուկ ծաղրածուն, Պապուա-Նոր Գվինեա

© Դևիդ Դուբիլե

 

Մորեխներ

Պարկերով ծանրաբեռնված տղամարդը քայլում է մորեխների խմբի միջով: © Միշել Մարտինելլի

 

Ամբողջովին սառուցապատ

Բավականաչափ սաղմոն ուտելուց հետո, արջը պատրաստվում է անցել ձմեռային քնի: © Փոլ Նիկլեն

 

Ազդանշանների փնտրտուքի մեջ

Աֆրիկացի էմիգրանտները Ջիբուտի քաղաքի ափին փորձում են ազդանշան գտնել հարևան Սոմալիում ապրող իրենց հարազատների հետ կապվելու համար: © Ջոն Ստենմայեր

 

Բիսսա, Պապուա-Նոր Գվինեա

Բիսսա կրիան իր ճանապարհն է հարթում օվկիանոսի հազարավոր կենդանիների միջև: © Դևիդ Դուբիլե

 

Կոմոդյան վարան, Ինդոնեզիա

Կոմոդյան վարանը շրջում է Րինչա կղզու ափի երկայնքով:  © Ստեֆանո Ուտերտիներ

 

Ծովացուլը Գրենլանդիայի ափերին  

© Փոլ Նիկլեն

 

Իտուրուպ կղզու սպիտակ ժայռեր

Սպիտակ ժայռերը Իտուրուպ կղզու ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկն են: Նրանք կազմված են շատ թեթև և նուրբ պեմզայից, որն առաջացել է հուժկու հրաբխային ժայթքման հետևանքով: Ժայռերի ստորոտում զարմանալի սև ու սպիտակ լողափեր են: © Ալեքսեյ Խարիտոնով

 

Թաքնվել է

Մոխրագույն բուն պաշտպանում է իր բույնը: © Մաուրո Մոցարելլի

 

Կայսերական պինգվիններ, Անտարկտիդա

Պինգվինների համար ավելի անվտանգ է ապրել համայքներով: © Փոլ Նիկլեն

 

Կատվառյուծ, ԱՄՆ

Լուսանկարչական ֆոտոխցիկի լույսը վախեցրել էր կատվառյուծին, ով պատրաստվում էր ուտել իր զոհին: Կատվառյուծները հիմնականում գիշերային կյանք են վարում, և նրանց այնքան դժվար է բռնել, որ շատ դժվար է որևէ տեղեկություն հավաքել նրանց կենսակերպի մասին: © Սթիվ Ուիտներ

 

Վագրակատուների որսը, ՀԱՀ

Բրիջինա Բերնարդը եկել է ՀԱՀ-ում գտնվող Կգալագադի պարկը, որպեսզի լուսանկարի վագրակատուների որսը: Ճիշտ պահին Բերնարդը կարողացել է ֆիքսել այս հազվագյուտ կադրը: © Բրիջինա Բերնարդ

 

Սոլո ներկայացում

Ալպինիստ Ալեքս Հոննոլդը կախված է Օմանի ժայռերից մեկից: © Ջիմմի Չին

 

Բնության զայրույթ

© Ջուլի Ֆլետչեր

 

Ստորջրյա տոնախմբություն

© Դևիդ Դուբիլե

 

Գույնզգույն փողոց

Ամենօրյա կյանքը Հոնկոնգում: © Բրայան Յեն

 

Ուժասպառ ծառեր

Այրված ծառեր Յելոուսթոունյան պարկում: © Չաոինգ Ժաո

 

Ձյունառատ օր Բուկովինայում

Խաղաղ մի անկյուն Հարավային Բուկովինայում, Ռումինիա: © Բոգդան Կոմենեսկու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել