Panorama.am-ը գրում է.
Գործատուների կողմից աշխատողների աշխատավարձից «Կենսաթոշակային կուտակային համակարգի» մասին օրենքի շրջանակներում 5% պահումները հակասահմանադրական են: Այդ մասին Panorama.am-ին ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` մեկնաբանելով բազմաթիվ աշխատողների կողմից տարածված բողոքները, թե գործատուներն իրենց աշխատավարձից պահումներ են անում:
Նկատենք, որ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնը ևս ահազանգել է, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող դպրոցների մի խումբ ուսուցիչներ այսօր տեղեկացել են հաշվապահներից, որ իրենց կամքից անկախ հունվարի աշխատավարձերից պահվել են պարտադիր կենսաթոշակային գումարները: Ի դեպ, այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Արա Ղազարյանը ևս ասաց, որ իրենց գրասենյակը բազում բողոքներ է ստացել մարդկանցից այդ խնդրի վերաբերյալ:
«Սահմանադրական դատարանի որոշումը օրենքից բարձր է: Եթե ՍԴ-ն ասել է կասեցնել, նշանակում է, պետք է կասեցնել», -մեզ հետ զրույցում ասաց իրավաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



