Օդապարիկը հատուկ սարք է, որով կարող ես մի քանի կիլոմետրից ազատ անկում կատարել, ու շարունակել ճանապարհդ:
Այն սկիզբ է առնում դարերի խորքից` առաջին հիշատակումները վերաբերվում են Հին Չինաստանին, բայց դրան այն ժամանակներում ոչ ոք ուշադրություն չդարձրեց:
Երկրորդ հիշատակողը Լեոնարդո դա Վինչին էր. նա գծագրեց օդապարիկի առաջին նախատիպը, որը ներկայանում էր վարպետին որպես բուրգանման գմբեթ` ներքևից կախված մարդով: Սակայն Վինչիի էսքիզներն էլ հաջողությամբ մոռացվեցին:
Բայց ահա Մոնգոլֆե եղբայրները հայտանգործեցին մոնգոլֆները` օդապարիկների փուչիկները, հետո գլխի ընկան լցնել նրանց օդից թեթև գազերով, հայտնագործելով շառլեռը, սկիզբ դնելով աէրոնավտների դարաշրջանին:
Հենց այդ ժամանակ էլ մարդիկ հասկացան, որ մեծ բարձրությունից ընկնելը միանգամայն հնարավոր է, բայց շուտով պարզեցին, որ մի քիչ էլ ցավոտ է:
Ստույգ հայտնի չէ, թե ինչ տեսք ուներ առաջին օդապարիկը, բայց հաստատ գիտենք, որ առաջին անգամ փորձարկվել է տոնավաճառում: Փորձարկման վերջում խելացի օգտատերը հերոսական թռիչք իրագործեց: Արդյունքում դա դարձավ ոչ այնքան բարի, որքան զվարճալի ու սիրելի ավանդույթ:
Ամեն դեպքում, առաջին օդապարիկներն այնքան էլ հարմար չէին և մնում էին այդպիսին ու լայն ժողովրդականություն չէին վայելում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ ընկնող աէրոստատի ուղևորներն ու սպաները կարծում էին, որ էսպես, առանց օդապարիկով դուրս նետվելու կենդանի մնալու շանսեր ավելի շատ ունեն:
Մեր օրերում օդապարիկները թանկ հաճույք են` ոչ ավելին:



