Armnewstv.am-ը գրում է.
Սրտանոթային հիվանդություններից ամենատարածվածը ինֆարկտն է, մեծ է նաև դրանով պայմանավորված մահերի թիվը: Երիտասարդները սկսել են քիչ շարժվել, վատ սնվել ու օրն անցկացնել համակարգչի առաջ: Հոգեբանի համոզմաբ` հիվանդությամբ տառապողների քանակն ավելանում է ժառանգականության, սթերսների ու ֆիզիկական պասիվության պատճառով:
Վիճակագրության համաձայն` աշխարհում առաջատար համարվող այս հիվանդությունը մեր երկրում երիտասարդացել է: Մինչև 50 տարեկան բնակիչների 50 տոկոսը գանգատվում է կամ սրտից, կամ զարկերակային ճնշումից: Եթե 10 տարի առաջ այս հիվանդությամբ տառապում էին տղամարդիկ, այսօր կանայք նրանցից հետ չեն մնում: Բժիշկների դուռը սկսել են թակել նույնիսկ մինչև 30 տարեկան երիտասարդները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/1391164496
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



