Մինչև 630թ.-ի Մեքքայի գրավումը մուհաջիր էին կոչվում այն մուսուլմանները, ովքեր, հեթանոսների հալածանքներից փրկվելով, լքել են հարազատ քաղաքը և գաղթել են սկզբից Եթովպիա, իսկ հետո՝ Մադինա։ Նրանցից շատերը խզեցին բարեկամական կապերը և թողնելով Մեքքայում՝ կորցրեցին ունեծվացքի մեծ մասը։ Մուհաջիրների վերաբերյալ Ղուրանում ասվում է. «Իսկ գաղթածների մեջ առաջինները և անսարները և բոլորը, ովքեր հետևել են նրանց բարեպաշտության գործում, արժանացել են Ալլահի գոհունակությանը և իրենք նույնպես գոհ են Ալլահից։ Եվ պատրաստեց Նա իրենց հավիտենական բնակության համար այգիներ, որտեղ հոսում են գետերը։ Դա մեծագույն պարգև է (9։ 100)։

Դեպի Մադինա Հիջրա կատարելուց հետո մուհաջիրները գտնվում էին բարդ սոցիալական պայմաններում և Մադինայի բնակիչները՝ անսարները (օգնական) օգնության ձեռք մեկնեցին նրանց։Ղուրանում այս առիթով ասվում է. «Ովքեր ապրել են Մադինայում մինչև իրենց (մուհաջիրների գալը) և ընդունել են նոր հավատը, սիրում են իրենց մոտ գաղթածներին և նրանց հանդեպ ոչ մի տեսակ նախանձ չեն տածում այն բանի համար, ինչ իրենց տրվել է (այսինքն՝ մուհաջիրներին)։ Նրանք ընդունում են գաղթածների առավելությունը, նույնիսկ եթե իրենք գտնվում են նեղ դրության մեջ։ Եվ նրանք, ովքեր հաղթահարել են իրենց ագահությունը. նրանք են հենց հաջողակները (59։ 9)։ Մուհաջիրները և անսարները կազմեցին վաղ իսլամական համայնքի կորիզը և հիմք դրեցին մուսուլմանական պետության ստեղծմանը։ Նրանք մասնակցել են Բադրի, Ուխուդի, Խունայնի և այլ ճակատամարտերին։ Մուհամմադի մահից հետո մուհաջիրները անսարների հետ պատերազմել են Արաբական թերարկղզու հավատուրացների դեմ և կարողացել են պահպանել և ամրապնդել մուսուլմանական պետականությունը։ Նրանք մեծ ավանդ ունեցան բյուզանդացիների, պարսիկների և այլ արտաքին թշնամիների նկատմամբ տարած հաղթանակներում։ Մուհաջիրները ումմայում զբաղեցնում էին հատուկ դիրք։ Միայն նրանց ներկայացուցիչները կարող էին գլխավորել Խալիֆայությունը։ Բոլոր 4 ուղղափառ խալիֆները՝ Աբու ԲաքրըՕմարըՕսմանը և Ալին եղել են մուհաջիրներ։ Մուհաջիրների հետնորդներ են եղել նաև Օմայան և Աբբասյան խալիֆները։ Մուհաջիրների  արժանիքների մասին ասվում է Ղուրանի հետևյալ այաթներում.

«Իսկապես քո Տերը այս ամենից հետո ներում է և ողորմած է նրանց հանդեպ, ովքեր գաղթեցին (Մադինա), այն բանից հետո, երբ նրանք շեղվեցին, իսկ հետո մարտնչեցին (Ալլահի ճանապարհին) և դիմացան (անհավատների հալածանքներին)։ Իսկապես քո Տերը այս ամենից հետո ներողամիտ, ողորմած է (16։ 110)»։

«Նրանք, ովքեր գաղթեցին հանուն Ալլահի, այն բանից հետո, երբ հալածանքների ենթարկվեցին, ովքեր եղան համբերատար և իրենց հույսը դնում են միայն Ալլահի վրա, Մենք լավագույն կերպով կբնակեցնենք նրանց, իսկ պարգևատրումը առաջիկա կյանքում, առաջիկա աշխարհում ավելին է։ Եթե դուք իմանայիք դրա մասին (նրանց հալածողներ) (16։ 11)»։

«Իսկ նրանք, ովքեր հավատացին, բնակվեցին (Մադինայում) և մարտնչեցին Ալլահի –ճանապարհին, և նրանք, ովքեր ապաստան տվեցին և օգնություն ձեռք մեկնեցին իրենց, հիրավի իսկական հավատացյալներ են։ Իրենց սպասվում է ներում և շռայլ պարգև (8։ 74)»։

Մուհաջիր են նաև անվանվում այն մուսուլմանները, ովքեր հավատը փրկելու համար գաղթել են այլ երկրներից։



Աղբյուրները՝ Грюнебаум, фон Г. - Классический ислам
                              Ислам: Энциклопедический словарь 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել