Tert.am-ը գրում է.

Այս մահափորձի մասին դեռ տասնամյակներ շարունակ կխոսվի, բայց պետք է կարողանանք այն փակել և անցնել: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նշենք, որ այսօր՝ հունվարի 31-ին, լրանում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին:

«Սպանության փորձն իրականացնող Վարդան Սեդրակյանը և մյուսներն ինձ չեն հետաքրքրում բոլորովին: Եթե Սեդրակյանը վաղը բանտից ազատվի, ես շատ ուրախ կլինեմ, որ նրա երեխաները որբ չեն մնա: Ես շատ լավ գիտեմ, որ ռուսական իմպերիալիզմն է այս ամենի հետևում,- ասաց Պարույր Հայրիկյանը, ապա շարունակեց,-եթե հնարավորություն ունենամ, վաղը ինքս նրանց երեքին էլ բանտից կազատեմ ու կասեմ, գնացեք, սրանից հետո էլ գումարի դիմաց լակոտություն չանեք»:

ԱԻՄ առաջնորդն ասաց, թե ցանկացած քաղաքական գործչի նկատմամբ հանցագործությունը միայն նրան չի վերաբերվում: «Այդպես էլ իմ դեպքն է: Ես զուգահեռ եմ տանում ինչպես այդ մահափորձի, այնպես էլ տարիներ շարունակ ինձ բանտարկելու մեջ: Նրանց պետք էր վախեցնել ՀՀ քաղաքացիներին»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել