Եթե կամայական ֆուտբոլասերի հարցնես, արդյո՞ք նրան դուր կգա ցածր տեմպով խաղավցող եւ նվազագույն հաշվով ավարտվող ֆուտբոլը, նա, ամենայն հավանականությամբ կպատասխանի՝ ո՛չ: Բայց չնայած սրան շատերը շարունակում են երկպագել Իսպանիայի հավաքականին, որի խաղը մեծ հաշվով հենց այդ է՝ դանդաղ, հակառակորդին խեղդող, հանդիսատեսին քնեցնող, անվերջ պասերով մեկ-զրո: Կարեւորը հաղթական արդյունքն է: Ու եթե 4 կամ 2 տարի առաջ այդ ոճը դեռ նոր եւ թարմ էր թվում, եւ արդյունավետությամբ հանդերձ գուցե հանդիսատեսին գրավող, ապա այս առաջնության ըթնացքում այն արդեն նմանվում է դեժավյուի՝ մեկը մյուսից չտարբերվող, ինտրիգից ու պայքարից զուրկ խաղեր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի մասնակցությամբ: Ո՞վ չքնեց ամսի 23-ի Ֆրանսիա-Իսպանիա քառորդ եղզրափակչի ընթացքում:
Իհարկե, ֆուտբոլային պրոֆեսիոնալիզմի, տեխնիկայի եւ մարտավարության տեսակետից սա գուցե անգերազանցելի է: Բայց ֆուտբոլը վերջին հաշվով մասնագետների համար չէ, այլ սովորական հանդիսատեսների, որոնց թվին պատկանում եմ ես: Գուցե շատ բան չեմ հասկնում տեխնիկայից ու տակտիկայից, բայց գիտեմ, որ 26 տարի է ինչ հետեւում եմ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, եւ 28 տարի էլ ֆուտբոլ եմ նայում ոչ թե այն պատճառով, որ բան ու գործ չունեմ, այլ որովհետեւ մեծ հուզական հաճույք եմ ստանում այդ խաղից...
Շատերը չեն սիրում պաշտպանողական ոճը ֆուտբոլում: Հակաֆուտբոլ են կոչել եւ կոչում են ավանդական իտալական կատենաչիոն, Մաուրինյոյի մարզած թիմերի ֆուտբոլը, 2004-ի հունական «ավտոբուսը», Չելսիի այսօրվա ոճը...: Ես երբեք այն կարծիքի չեմ եղել, թե պաշտպանողական ֆուտբոլը ավելի վատ ֆուտբոլ է քան բացն ու հարձակվողականը: 2004-ի հույները մի քիչ ծայրաղեկանաւոթյուն էին, բայց իտալական ոճը կամ այն խաղը, որով Չելսին այս տարի հաղթեց Բարսելանային ու Բավարիային ապահովում են լարված խաղ, պայքար, ազարտ, բարձրացնում են գոլի գինը, նույնիսկ, եթե այդ գոլը միակն է, եւ նույնիսկ, եթե խփոըմ է այն թիմը, որ ողջ խաղի ընթացքում մի երկու գրոհ է անց կացրել: Հանդիսատեսի համար, որը սիրում է բազմազան ֆուտբոլ այսքանը բավական է, որպեսզի նա ուշադիր հետեւի խաղին: Այդ ոճով խաղացող թիմերի մասին ասում են, որ նրանք արդյունքի համար են խաղում, ինչն իբր ֆուտբոլային չէ, լավ չէ: Իսկ, այ, իսպանացիները, չգիտես ինչու համարվում է, որ գեղեցիկ են խաղում, նույնիսկ ոչ պրագմատիկ....:
Ֆուտբոլի գեղեցիկը մեր մեջ ասած պայքարն է: Իսկ ինչ վերաբերվում է պրագմատիզմին, ապա, ըստ իս, ամենապրագմատիկ եւ միայն արդյունքին ուղված ֆուտբոլը հենց Իսպանիայի այսօրվա ոճն է: Եթե պաշտապնողական ֆուտբոլի 1-0-ի մեկ գոլի գինը թանգ է, դրանով էլ խաղը նայվում է, չնայած քիչ գոլերին, ապա իսպանական ոճով 1-0-ի գոի գինը չափազանց ցածր է՝ քնեցնենք բոլորին ու վերջում թաքուն մի գոլ ծնցնենք: Չկա ավելի հաշվենկատ, պարգամտիկ, միայն արդյունքի վրա խաղացող թիմ քնա այսօրվա իսպանացիները: Նրանցն է իսկական հակաֆուտբոլը, ֆուտբոլի միայն մեկ կողմը, մեկ հնարը գերուճացնելու շուրջ կառուցած մարտավարությունը, նրանց ոճն այսօր յուրահատուկ անեծք է ֆուտբոլի գլխին, եւ եթե հակադեղը չգտնվի, ապա ֆուտբոլը կհայտնվի հերթական ճահճում:
Շատերն ասում են, բան մի ասեք, իսպանացիներին՝ նրանք գեղեցիկ ֆուտբոլ են խաղում: Ինձ թվում է այդ դեպքում մարդիկ դատում են ոչ այնքան ըստ իրենց տեսած խաղային իրականության, որքան ինչ որ հին հուշերով: Մեր պապերի ժամանակ եղել են «գեղեցիկ» խաղացող բրազլիացիներ ու «մեքենայի պես ճշտապահ» գերմանացիներ: Մնացած թիմերին էլ դասակարգել են ըստ այդ երկուսից մեկին մոտիկության: Իսպանացիների «գեղեցիկ» խաղալը ընկնում է «բրազիլական» այդ կարոտախտի «ծիրին մեջ»: Վաղուց արդեն հազար ու մի բան է փոխվել: Օրինակ, 2010-ի աշխարհի առաջնությանը գերմանացիները խաղում էին շատ ավելի ուրախ, բաց ու գոլառատ ֆուտբոլ, բայց հին պատկերացումները գործում են: Այսօր թիմերի ավանդական ազգային մարտավարական առանձնահատկությունները այնքան էլ վառ ընդգծված չեն՝ նայած պահի, մարզչի, մրցաշարի տարբեր հավաքականները խաղում են տարբեր ֆուտբոլ: Եթե «գեղեցիկի» կողմնակիցներն ազնիվ լինեն իրենք իրենց հետ, եւ փորձեն հիշեն, թե 2010-ի առաջնությունից հատկապես ո՞ր խաղերն են մնացել իրենց հիշողության մեջ՝ Գերմանիա-Անգլիա, Գերմանիա-Արգենտինա, Հոլանդիա-Բրազիլիա, Հոլանդիա-Ուրուգվայ, թե՞ Իսպանիա-Պոտրտուգալիա, Իսպանիա-Պարագվայ, նույնիսկ՝ Իսպանիա-Գերմանիա, ապա, կարծում եմ պատասխանն ակհնհայտ է: Գոնե «գեղեցիկի» ու բացի կողմնակիցները պետք է առաջին շարքի խաղերը հիշեն, այլ ոչ թե իսպանական 1-0 անվերջ սերիան, դանդաղ ու հոգնած խաղի ընթացքում «ծնցրած» գոլերով: Գեղեցիկ խաղ վաղուց չկա: Կա չոր, պրագմատիկ, միայն արդյունավետության վրա խաղացող, խաղը սպանող ու խեղդող իսպանական անշունչ մեքենա, մոնստր, մուտանտ, որը ֆուտբոլի մի տարրը հասցնելով կատարելիության, սպանել է մնացած ամենը: Ով կազատի մեզ այս հրեշից, նա էլ թող դառնա Եվրոպայի չեպմիոն:



