Ամարյան. Կրոնական կառույցների ճամբարներում երեխաներին սեռական դաստիարակություն են տալիսPanorama.am-ը գրում է.

Անցած տարվա ընթացքում Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնն ակտիվ ուսումնասիրել է Հայ ավետարանական եկեղեցու և Ավետարանչական ընկերակցության գործունեությունը: Վերջինս, թեև որպես կրոնական կառույց է ձևավորված, բայց բարեգործական գործունեություն է ծավալում, նաև հովանավորում են Ավետարանական եկեղեցուն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նկատեց, որ կառույցը, որին պատկանում է Ավետարանչական ընկերակցությունը, ամերիկյան է, իսկ իրենք ՀՀ տարածքում՝ Երևանի կենտրոնում, Գյումրիում, Արցախում և այլուր, հողեր են գնել և սեփականաշնորհել:

«Ավետարանականը չի կարող լինել քույր եկեղեցի: Եթե Հայ Առաքելական եկեղեցուց է դուրս եկել, արդեն աղանդ է: Դա վկայակոչում է նաև իրենց հովիվը, ով ասում է, որ իրենց կառույցի գործունեությունն աղանդակերպ է»,- ասաց Ամարյանը:

Նա հավելեց, որ Հայ ավետարանական եկեղեցին զբաղված է վերամկրտությամբ, որն արգելված է: 

«Ամառային ճամբարներում անցկացնում են սեռական դաստիարակություն, իսկ կրոնական կառույցը դրա հետ ի՞նչ կապ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել