Բրազիլիայի լավագույն ոստիկաններից մեկը, ով իրական մաչո էր համարվում, ապշեցրել էր իր կոլեգաներին՝ արձակուրդից վերադառնալով սեքսուալ սևահեր կնոջ կերպարանքով:

Мачо-полицейский шокировал коллег, вернувшись из отпуска женщиной

33-ամյա Տիագո դե Կոստա Տեյշեյրան, ով ղեկավարում էր թմրանյութերի դեմ պայքարի բաժինը, 3 ամիս տևողությամբ արձակուրդ էր վերցրել, որպեսզի Թաիլանդում սեռափոխության վիրահատություն կատարեր, որից հետո վերադարձել էր նախկին աշխատանքին՝ որպես Լորա անունով կին: Ոստիկանության ղեկավարությունը գնահատեց ոստիկանի համարձակությունը: Նաև, դա միակ դեպքն էր, երբ սեռը փոխած անձնավորությունը չհեռացվեց աշխատանքից:

Տեյշեյրան, ով նախկինում ամուսնացած էր և երկու փոքր որդիներ ուներ, ոչ միայն սեռափոխության վիրահատության ենթարկվեց, այլև մի շարք պլաստիկ վիրահատություններ կատարեց՝ ավելի մեղմ և նուրբ դիմագծեր ստանալու համար: Ինչպես նշում է Mail Online-ը Տեյշեյրան, լինելով օրենքի ծառայող, նա բոլոր պրոցեդուրաներն օրենքի սահմաններում է իրականացրել:

Мачо-полицейский шокировал коллег, вернувшись из отпуска женщиной
«Ես միշտ ցանկանում էի կին դառնալ, բայց ամաչում էի դա խոստովանել: Ի վերջո, ես այլևս չկարողացա թաքցնել իմ իրական բնույթը: Սկզբում ես մտահոգված էի, թե ինչպես կարձագանքեն իմ կոլեգաները, սակայն մինչ օրս նրանց հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել»,- ասում է ոստիկանը:

Քաղաքային ոստիկանության ղեկավարության խոսքերով՝ Տեյշեյրայի որոշումը քաջարի արարք է:

 Мачо-полицейский шокировал коллег, вернувшись из отпуска женщиной

«Մեզ համար այդ վիրահատությունը խնդիր չէ: Մենք մտահոգված ենք կաշառակերության, բռնության դեմ պայքարով»,- ասել է ավագ օֆիցերը:

Սակայն, մի քանի օֆիցերներ զգուշացրել էին, որ չնայած ղեկավարության աջակցության, Լորան կարող է խնդիրներ ունենալ կոլեգաների հետ:

Мачо-полицейский шокировал коллег, вернувшись из отпуска женщиной

Շատերը զարմացած են Տեյշեյրայի սեռափոխությամբ և ավելցանում են. «Նա այն տղաներից չէր, ում նայելով, անգամ մտքի ծայրով կարող էիր մտածել, որ նա կարող է փոխել սեռը»:

Բրազիլիայում համասեռամոլների դեմ բռնության աստիճանը խիստ բարձր է և, պետական վիճակագրական տվյալներով, 2012-2013թ.-ում համասեռամոլների հանդեպ բռնությունը աճել էր ավելի քան երկու անգամ:  

 Мачо-полицейский шокировал коллег, вернувшись из отпуска женщиной

Տեյշեյրան պատրաստվում է դիմել ոստիկանական ղեկավարությանը՝ իրեն կանանց դեմ բռնության բաժին տեղափոխելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել