1 Համացանցային տրոլներ
Տրոլները համացանցում ամենաշատ հանդիպող մարդիկ են, ովքեր իսկական հաճույք են ստանում կոնֆլիկներ հրահրելուց: Եթե Facebook ես օգտագործում կամ մասնակցում ֆորումներին, կարդում Reddit կամ էլ նորությունների տակ գրված մեկնաբանությունները, ապա ուղղակի հնարավոր չէ չհանդիպել տրոլների, ովքեր նոր քննարկումներ են հրահրում ու օգտատերերին ստիպում առցանց վեճերի: Նրանք կարող են ուղիղ վիրավորանք հասցնել մեկին կամ մի խումբ մարդկանց: Նրանք կարող են ռասիստական ու կրոնական վիրավորանքներ հասցնել ու վեճեր հրահրել: Սոցիալական քննադատությունները ու նաև տրամաբանական փաստարկները նրանց վրա չեն ազդում:
Այսպիսի օգտատերերին ուղղակի պետք է արհամարհել՝ չնայած շատ դեպքերում դա կարող է անհնար թվալ:
2 Ատելություն տարածող/կրողներ (ռասիստներ, անհանդուրժող օգտատերեր)
Ատելություն տարածողները կամ կրողները իրենց էմոցիաներով նման են տրոլներին: Վերջիններս իրենք իրենց տարբերում են համացանցում, քանի որ նրանք նպատակային ատելություն և անհանդուրժողականություն են տարածում ու քարոզում: Նրանք հարձակվում են մարդկանց գաղափարների, հավատալիքների վրա: Մինչ որոշ ատելություն տարածողներ հենց այնպես` հաճույքի համար են դա անում ու կարող են ուղղակի տրոլ համարվել, կան նրանք, ովքեր ռասիզմ ու հակասոցիալական գաղափարախոսություն են տարածում:
3 Կիբերհետևողներ
Կիբերհետևողները շատ ավելի տարածված են, քան իրական մարդիկ, որ հետևում են միմյանց: Կիբերհետևողները արտահայտում են իրենց պաթոլոգիական խնդիրները՝ անընդհատ ու ամենուր մեկնաբանություններ թողնելով, էլեկտրոնային նամակներ ուղարկելով ու սոցիալական ցանցերում հաղորդագրություններ գրելով: Չնայած կիբերհետևողները չափազանց քիչ են համացանցում, այնուամենայնիվ, նրանց ներկայությունը, թերևս, բավականին զգալի է: Նրանք կարող են նույն բովանդակությամբ անընդհատ նամակներ ուղարկել ու նյարդայնացնել իրենց՝ երբեմն անիմաստ հաղորդագրություններով:
4 Կիբերծաղրողներ

Կիբերծաղրողները այնքան շատ են, որքան ծաղրողները իրական կյանքում: Նրանք համացանցն օգտագործելով՝ հարձակվում են թիրախի վրա ու երբեմն նաև մյուսներին ներգրավում այդ մարդուն ծաղրելու գործին: Կիբեր ծաղրողներն իրենց թիրախներին հասարակության առջև ծաղրի են ենթարկում՝ facebook-ում կամ բլոգում տեղադրելով այդ մարդու լուսանկարները կամ նրա տեղադրած լուսանկարի տակ թողնում վիրավորական մեկնաբանություններ: Շատ դեպքերում սա, ի վերջո, հանգեցրել է խորը հոգեբանական տրավմաների ու նույնիսկ դրդում ինքնասպանության:
5 Կեղծ էլեկտրոնային նամակներ ու համացանցային էջեր ունեցողներ
Էլեկտրոնային փոստի կեղծ հասցեները երբեմն շփոթեցնում են մարդկանց, ովքեր կարծում են, թե իրենց ստացած նամակը որոշակի կազմակերպությունից է (բանկ, համալսարան, պետական կառույց):
Այսպիսի էլեկտոնային նամակների նպատակն է առանց իրենց իրական ինքնությունը բացահայտելու տարածել որոշակի գովազդ կամ երբեմն նույնիսկ այդ մեթոդով փորձել ձեռք բերել գաղտնաբառեր, գրանցման անունները, անձնական տեղեկատվություն: Այսպիսի էլեկտրոնային նամակները ավելի հայտնի են որպես «սպամ»:
Ինչպե՞ս է պետք խուսափել այսպիսի էլեկտրոնային նամակներից խուսափելու համար. անհրաժեշտ է ուղղակի սկեպտիկ լինել: Եթե համոզված չեք նամակի իսկությանը՝ մի սեղմեք դրա մեջ եղած հղումներին կամ մի բացեք կից ֆայլերը:
6 Համակարգչի առցանց ծրագրերի կառավարողներ

Սրանք հակասոցիալական ծրագրավորողներ են, ովքեր կարծես «անտեսանելի կոճակ» լինեն: Դուք հանկարծ կարող եք նկատել, որ առանց ձեր միջամտության փոխվել են Facebook-յան ձեր կարգավորումները կամ ակտիվացել համակարգչային ինչ-որ ծրագրեր: Նույնիսկ կարող եք հանկարծակի նկատել, որ ձեր համակարգչի տեսախցիկը ակտիվացել է: Այսպիսի օգտատերերը սկսում են կառավարել ձեր համակարգիչը, առաջին հայացքից անմեղ թվացող կոճակների շնորհիվ, որոնք դուք կարող եք սեղմել տարբեր կայքերում:
7 Ծրագրավորողներ, ովքեր գողանում են համակարգիչի կառավարումը
Համացանցի միջոցով ծրագրավորողները «զոմբիացնում են» համակարգիչները՝ վարակված համակարգիչներից սպամ էլեկտրոնային նամակներ ուղարկելու, կամ հակերային հարձակումներ իրականացնելու համար:
Պաշտպանվելու համար անհրաժեշտ է համակարգչում հակավիրուսային ծրագրեր օգտագործել:
8 Տարբեր մոտիվացիաներով հակերներ
Մենք բոլորս էլ լսել ենք հակերների մասին ու նրանց մասին նկարահանված բազմաթիվ ֆիլմեր դիտել: Իրականում հակերների 3 տարբեր տեսակ կա՝ սև գլխարկներ (կիբերհանցագործներ), սպիտակ գլխարկ (ցանցային անվտանգության մասնագետներ), գորշ գլխարկներ (կարողանում է կատարել երկու աշխատանքներն էլ, սակայն ոչ մեկի մասնագետը չէ), ու նրանցից բոլորը չեն, որ «վնասակար» են:
9 Սպամ տարածողներ
Երբևէ ստացե՞լ եք էլեկտրոնային նամակ, որտեղ ձեզ առաջարկում են Նիգերիայից 20 միլիոն դոլար փոխանցել ձեր հաշվեհամարին կամ էլ դեղագործական ինչ-որ ընկերությունից՝ իրենց ապրանքը փորձելու առաջարկ: Եթե այո, ապա ամենայն հավանականությամբ, դուք սպամային հարձակման եք ենթարկվել, այսպիսի նամակները պետք է ուղղակի անտեսել ու ոչ մի պատասխան չուղղել:
10 Խաբեություն ու ստահոդ լուրեր տարածողներ
Կարծո՞ւմ եք՝ հարուստ նիգերիացիներն իսկապես ուզո՞ւմ են 4.5 միլիոն դոլար փոխանցել ձեր հաշվեհամարին, կամ էլ որ օձագլուխ ձուկը քայլում է ցամաքում: Մի՛ խաբվեք այսպիսի ստահոդ խաբեութուններով:
Առավել ևս, մի ուղարկեք ձեր ստացած այսպիսի հաղորդագրությունները ձեր ընկերներին:
11 Սեքսուալ բովանդակությամբ հաղորդագրություններ/նկարներ ուղարկողներ
Այս օգտատերերը իրենք իրենց բաց լուսանկարներն են տեղադրում համացանցում ու ուղարկում այլ օգտատերերի: Այսպիսի նկարներ հաճախ դեռահասներն են ուղարկում ինքնահաստատման փուլում, այնպես որ, ծնողներին պետք է ավելի ուշադիր լինել իրենց երեխաների հանդեպ: Սա հաճախ ավելի վնասում է հենց իրենց` հաղորդագրություն ուղարկողներին: Օրինակ, Օհայո նահանգում Ջեսիկա Լոգան անունով աղջիկը ինքնասպանություն էր գործել՝ այսպիսի հաղորդագրություններ իր ընկերոջն ուղարկելու համար ծաղրանքի ենթարկվելու պատճառով:



