1in.am-ը գրում է.

Ստոկհոլմի ադրբեջանական և թուրքական համայնքին վրդովեցրել է Բոտկիրկա շրջանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու որոշումը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հունվարի 30-ին Ստոկհոլմի ադրբեջանական և թուրքական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ի նշան բողոքի քաղաքապետարանի որոշման դեմ:

Նշենք, որ ամիսներ առաջ Ստոկհոլմի քաղաքապետարանին ներկայացված առաջարկը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու մասին, արժանացել է հավանության. 54 պատգամավորներ կողմ են քվեարկել հուշարձանի տեղադրմանը, դեմ է քվեարկել 5-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել