Վրաստանում ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր կդառնա 2015 թվականի մարտի 1-ից168.am-ը գրում է.

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի մարտի 1-ից Վրաստանում պարտադիր է դառնում բոլոր կատեգորիաների ավտոտրանսպորտային միջոցների տեխզննումը, որն իրականացնելու է TUV Rheiland Group միջազգային ընկերությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունը:

Նշվում է, որ Վրաստանի կառավարությունն արդեն իսկ ընդունել է այդ մասին որոշում, և որ ներկայումս տարվում են համապատասխան բանակցություններ. մոտ ապագայում TUV Rheiland Group-ը մուտք կգործի վրացական շուկա: Ներկայում Վրաստանում գրանցված է մինչև 900.000 մարդատար ավտոմեքենա: Վրաստանի ավտոմոբիլային պարկը հնացած է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել