Մարդ է հասարակության յուրաքանչյուր անդամ:

Մեր քաղաքապետարանը շատ բարի կառույց դուրս եկավ, էէէ, նա չի մոռանում ներկա և նախկին աշխատողներին, թեկուզ նրանք դատապարտված են: Օրինակ, ինչո՞ւ չի կարելի շնորհավորել նախկին տնօրենին, եթե նա դատապարտված է: Մարդու իրավունքների կանոններով դատապարտված մարդիկ նույնպես մեր հասարակության անդամներն են: Զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր մի կողմից պայքարում են մարդու իրավունքների համար, բայց հենց գործը հասնում է ոչ թե բառերին, այլ գործին, միանգամից մոռանում են, որ իրենք մարդու իրավունքների երդվյալ պաշտպաններ են: Չի կարելի, տիկնայք և պարոնայք: Կողմնորոշվե՛ք:

Ինչպես հայկական մի շարք սերիալներում, Հայրիկյան-Սեդրակյան սերիալում նույնպես միստիցիզմը գալիս է հետաքրքրացնելու սերիալի ընթացքը: Այո, արդեն անհետաքրքիր էր դարձել նայել, և նրանք գտան լուծումը, օրինակ, որ պարզվի կրակողներից մեկը ոչ թե սլավոնական արտաքին է ունեցել, այլ, ասենք, տիպիկ Յանկի է եղել, կարելի է ենթադրել, որ կրակողը սուպերմենն է եղել ու տենց ավելի դիտարժան ու քննարկվող կդառնա դեպքը:

Ադրբեջանցիները վախեցել են մեր պապիկից և կարծել են, որ նա դիվերսիոն խմբի անդամ է: Հա բա, դրանց նմանները մեր տատիկներից էլ պետք է վախենան: Հետո, որ իրավիճակը շտկեն պապիկին համոզում են, որ նա հատուկ կազմակերպության աշխատակից է: Ախր շատ լավն են է էս ադրբեջանցիք, սրանց որպես ամենաանիմաստ խոտաբույս կարելի է անցկացնել կարմիր գիրք, որպես անհետացող էնդեմիկ տեսակ:

Կուտակային կենսաթոշակը ոնց կլինի, ինչ կլինի կպարզվի մի երկու ամսից, բայց երեկ լուրեր էին տարածվում, որ այդ ֆոնդերում արդեն աշխատակիցներ կան ու որոշ աշխատողների աշխատավարձ ամսեկան կազմելու է 5000 դոլար: Ես մի հարց եմ ուզում տամ այդ աշխատակիցներին. «Իրենք կո՞ղմ են կուտակայինին»:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել