Lurer.com-ը գրում է.
Օրեր առաջ հյուսիսային ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի մարտականդիրքում, դիպուկահարի արձակած գնդակից զոհվեցզինծառայող Կարեն Գալստյանը: Զոհված զինվորիմարմինն այսօր կտեղափոխեն Սիսիան՝ հարազատՈւյծ գյուղ: Խաղաղ պայմաններում հերթական զոհարձանագրելը որքան ցավոտ, այնքան սպասելի էժողովրդի այն զավակների համար, որոնցճակատագիրը ադրբեջանցու պես հարեւան է տվել:
ԵԿՄ Սիսիանի տարածքային ստորաբաժանմաննախագահ Արայիկ Վարդանյանի փոխանցմամբ՝սիսիանցիները թեեւ ծանր են տանում հերթական զոհունենալու փաստը, բայց կորստի ցավին դիմակայում են տղամարդավարի: Ասաց, որ ԵԿՄ-ն բարոյապեսզոհվածի ընտանիքի կողքին է՝ աջակցության պատրաստ:«Ցավը մերն է, մենք էլ պետք է կրենք ու այս ծանր պահին ընտանիքին մենակ չթողնենք»:Արայիկ Վարդանյանն ասաց նաեւ, որ կարեւոր ճշտումներից հետո պարզ կլինի, թե որտեղ ենհուղարկավորելու Կարեն Գալստյանին: Թե ինչ կարեւոր ճշտման մասին է խոսքը, ԵԿՄ Սիսիանիղեկավարի փոխանցմամբ, դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք Կարենը զոհվել է թշնամու կրակոցից:«Սպասում ենք դատաբժշկի եզրակացությանը:
Եթե հաստատի, որ կրակոցն իրոք հեռահար է եղել,այսինքն՝ մահացու գնդակն արձակվել է դիպուկահարի կողմից, զինվորի մարմինը հողին կհանձնենքՍիսիանի պանթեոնում: Հակառակ դեպքում՝ ընտանեկան գերեզմանոցում»: Ավելի ուշ տեղեկացանք, որԲակո Սահակյանի հրամանագրով Կարեն Գալստյանին պարգեւատրել է «Մարտական ծառայության»համար մեդալով եւ որոշվել է նրան հուղարկավորել Սիսիանի պանթեոնում:
Կարենը Գալստյանընտանիքի երրորդ զոհն է: Նրա երկու հորեղբայրներից մեկը զոհվել է ռուսական բանակում, իսկ մյուսը՝Ղարաբաղում, որտեղ, զորամասերից մեկում, հոսանքահարվել է անսարք էլեկտրականությունըվերականգնելիս:Զոհված զինվորը նաեւ երեք եղբայր եւ մեկ քույր ունի: Բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալապեսծանր պայմաններում: Ույծի գյուղապետ Արտակ Ավետյանի տեղեկացմամբ, վիճակները փոքր-ինչթեթեւացնելու նպատակով Կարենի ավագ եղբայրն արտագնա աշխատանքի էր մեկնել:
Ընտանիքի ցավըպատրատ է կիսել նաեւ Ույծ համայնքը: «Մեր գյուղում ավանդույթ կա. երբ դժբախտ դեպք է լինում,հավաքվում են, եւ ամեն ընտանիք իր հնարավորությունների չափով գումար է տալիս՝ վշտի մեջ գտնվողընտանիքին օգնելու համար: Այս դեպքում էլ օգնություն կլինի, մանավանդ, որ իրենք այդ կարիքն ունեն»,-ասաց Ույծ համայնքի ղեկավարը:



