Տանելով զուգահեռներ Հայաստանի քաղաքական կյանքի և Մաֆիա խաղի միջև, կարող ենք ստանալ հետևյալ պատկերը`
Սևերը` ընդդիմադիր և կոալիցիոն ուժերն են, որոնցից ոմանք խոսելով ճիշտ պահին, ճիշտ վայրում, ավելի կարմիր են կարողանում ներկայանալ քան, նրանք ովքեր ինքնին կարմիր են, այդպիսով ապակողմնորոշելով շատերին,տևական ժամանակ ապահովում են իրենց ներկայությունը,,,
Շերիֆի դերը տվյալ պարագայում ստանձնում են, այն ակտիվներն, ովքեր գիտեն շատ բան, շատերի մասին, բայց չգիտեն ինչպես իմացածը հրամցնեն, որ չբացահայտվեն ու խաղը ժամանակից շուտ չլքեն... իսկ կարմիրներն այս դեպքում քաղաքացիներն են, ովքեր շատ խոսալու ու իրար չլսելու արդյունքում, ամեն գիշեր պակասում են... որն էլ բերում է նրան, որ թացը չորից տարբերողները դառնում են անզոր,որևէ բան փոխելու, քանի որ խաղի վերջին հասնելու համար անհրաժեշտ է լռել ...



