1in.am-ը գրում է.
Այսօր լրանում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեի լիազորությունների ժամկետը: Հենց նա օրերս հայտարարեց հերթական միջոցառման մասին՝ ուղղված ազգային տնտեսության աջակցման ծրագրի կրճատմանը: Սկսած փետրվարից՝ ծրագրի ֆինանսավորումն ամսական կկրճատվի 10 մլրդ դոլարով՝ փոխանցում է «Ռոսիա 24»-ը:
Բեռնանկեն պաշտոնավարել է ութ տարի: Նրա հեռանալուց հետո ամերիկյան Կենտրոնական բանկը պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի՝ Ջանեթ Յելենը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_248210.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



