Զում Զբլիժենիա Լեհական կարճամետրաժ ոչ կոմերցիոն անկախ ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչները հրավիրել են հայաստանը ներկայացնող «Անպետքը» ֆիլմի ստեղծագործական խմբից 4 հոգու մասնակցելու փետրվարի 19-24 լեհական Ելենա Գոռա քաղաքում կայանալիք եզրափակիչ մրցանակային փուլին մասնակցելու և պատրաստակամություն հայտնել հոգալու բոլոր ծախսերը, բացի ճանապարհածախսից: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հանձինս Ռուբեն Գևորգյանցի դիմել է Մշակույթի նախարարություն, որպեսզի վերջինս հոգա ստեղծագործական կազմի ճանապարհածախսը Հայաստանը արժանապատվորեն փառատոնում ներկայացնելու համար: Հուսով ենք, որ նախարարությունը չի մերժի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել