Facebook-ի հիմնադիրը՝ facebook-ի եկամուտների, այցելուների և լրագրողների կանխատեսումների մասին

Ֆրանսիական Le Monde-ը գրում է.

Առաջին սոցիալական ցանցի հիմնադիրը հունվարի 29-ին ներկայացրել է տարվա տպավորիչ հաշվետվությունը: 2013թ. 7.87 մլրդ դոլլարով Facebook-ը եկամուտների 55% աճ է գրանցել 2012թ.-ի համեմատ: Նախորդ 33%-ի դիմաց անցած 12 ամիսներին ունեցել է 44% զուտ շահույթ` 1.5 մլրդ դոլլարի չափով: Մեկ տասնամյակում Facebook-ը դարձել է խաչմերուկ համաշխարհային լսարանի համար: Վերջին եռամսյակում 757 մլն մարդ ամեն օր մուտք է գործել ցանց, 22%-ով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում:  Մարկ Ցուկերբերգը  հունվարի 28-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ կատակել է` ասելով.

«Եթե լսենք լրագրողներին և բլոգերներին, նրանք մեր ստեղծման օրվանից նույն բանն են կրկնում, որ դա անցողիկ քմահաճույք է,  ոչ մի առաջընթաց  քայլ չի կարող լինել: Բայց միևնույնն է, նրանք կրկին այստեղ են…» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել