Associated Press-ի լուսանկարիչներից մեկը՝ Մուհամեդ Մուհեյսենը, ստիպում է մարդկանց փշաքաղվել իր ֆոտոշարքերով: Այս անգամ լուսանկարիչը նկարել է մեծ եւ տպավորիչ աչքերով, բայց չափազանց աղքատ աֆղանստանցի երեխաներին: Այս երեխաները այն 1.6 միլիոն աֆղանստանցի փախստականներից են, ովքեր ապրում են Պակիստանի մայրաքաղաքում՝ Իսլամաբադի ամենաաղքատ թաղամասերում՝ ծայրահեղ ընչազրկության մեջ: Հարյուր հազարավոր աֆղանստանցիներ մուտք են գործել Պակիստան՝ փախչելով մահաբեր պատերազմից եւ բռնությունից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել