Tert.am-ը գրում է.
Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:
Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից՝ hանդիպման սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի Նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Նախագահը նշել է, որ Հայաստանում էլ կա կաթոլիկների համայնք, և աշխարհով մեկ սփռված հայերի շարքում էլ քիչ չէ կաթոլիկների թիվը։ Սերժ Սարգսյանի համոզմամբ, թերևս դա է պատճառը, որ ջերմ, եղբայրական կապեր են հաստատվել Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



