ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին` արգելված զենք փորձարկելու մեջPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ իշխանությունները ՆԱՏՕ-ի գործընկերներին տեղեկացրել են, թե Ռուսաստանը խախտել է 1987թ-ի պայմանագիրը` միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին և անցկացրել «զեմլյա-զեմլյա» միջին հեռահարության բալիստիկ կրթիռի փորձարկում: Այս մասին հղում անելով The New York Times-ին գրում «Լենտա.ռու»-ն:

Ըստ ամերիկյան աղբյուրի` ռուսները նման հրթիռներ փորձարկում են մի քանի տարի շարունակ, սակայն նախկինում ԱՄՆ-ն այդքան կտրուկ չէր պնդում փորձարկումներին վերջ տալը: Պատճառը այն էր, որ չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: 

Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հիմա էլ հայտարարում են, որ վերջնական եզրակացություններ անել փորձարկումների մասով դեռ վաղ է, բայց Վաշինգթոնում New York Times-ի աղբյուրները պնդում են, որ խոսքն իսկապես ՌԴ կողմից պայմանագրի խախտման մասին է, որը ստորագրել են Գորբաչովն ու Ռեյգանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել