Այսօր բաւական մեծ թուով լրագրողներ խնդրում էին գնահատական տալ կալանեալ Սեդրակեանի գրութեան առիթով։ Բոլորին ասում էի, որ վաղը Հայացք ակումբում ժամը 13։00-ին այդ նիւթից անկախ մամուլի ասուլիս եմ ունենալու մահափորձի տարելիցի առիթով եւ այնտեղ կարող են տալ իրենց հարցերը։ Իմանալով, որ չեմ կարդացել իրենց վկայակոչած նիւթը, ասում էին, որ ըստ Սեդրակեանի գրութեան իրեն 100 000 ԱՄՆ դոլար տուողներն են՝ հայր ու որդի, մահափորձը պատուիրել։ Ինձ համար զարմանալի է այն, որ երբ ես դատարանում պահանջեցի որպէս վկայ հարցաքննել այդ "բարերարներին", եւ Սեդրակեանը, եւ նրա պաշտպանը դէմ արտայատուեցին։ Դէմ էր նաեւ պետական մեղադրողը։ Դրա հետեւանքով ԱԱԾ բացայայտած այդ անձինք դուրս մնացին դատաքննութիւնից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/599069240168823?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել