Ազգս կրկին Անժելայացավ է կպել: Վիրուսի պես մի բան էր՝ եկավ, կպավ ու կարծես թե պոկ չի գալիս: Պոկ չի՞ գալիս, թե՞ ԶԼՄ-ները չեն ուզում պոկվեն: Հարգելի լրատվական կայքերի ներկայացուցիչներ և լրագրողներ զզվեցրեցիք արդեն Անժելա Սարգսյանով: Կարելի է կարծել, որ Անժելայից այն կողմ ո՛չ դերասանուհիներ կան, ո՛չ ասելիք և ոչ էլ խնդիր: Ես չեմ հասկանում այդքան դժվա՞ր է հասկանալ, որ էս ամեն ինչը այդ թեթևաբարո կնոջ ձեռքի գործն է: Կարեն Արայանն ընդամենը խթանիչ կերպար էր: Իսկ Անժելայի ամուսին կոչվածն էլ, ով իրեն լավ տղամարդու, հոգատար հոր ու ամուսնու դերում է տեսնում, կրթված դասախոսի ու նամուս-թասիբ ունեցող տղամարդ է ձևացնում աննամուսի պես, առանց գետինը մտնելու TV-վ ելույթ է ունենում,հպարտանում, թե իբր ինքն է այդ լուսանկարներում: Հերի՛ք է, հերի՛ք: Ժողովրդի ուղեղն արդեն բռնաբարեցի՛ք: Ե՞րբ են դրա նման թափթփուկները հասկանալու, որ սեռական կամ ինտիմ հարաբերությունները պետք է վերաբերեն ընդամենը 2 մարդու՝ տվյալ կնոջն ու տղամարդուն, ովքեր էլ իրենց փոխհամաձայնությամբ կիրականացնեն, ավելի ճիշտ կտվայտվեն իրենց հաճույքի հորձանուտում: Հասարակությանը հեչ հետաքրքիր չի, թե ինչ կանեք, ում հետ և ոնց . . . Ձեր սեռադաղով դաղվեք առանց մեր ներկայությամբ . . .
Հ.Գ. Անժելա ջան, մինչև հիմա չհասկացար, որ քո պարագայում քո իսկ ձեռքով արած Սև PR-ը քո օգտին աշխատելու փոխարեն քո դեմ աշխատեց: Հանգստացի՛ այ անհանգիստ . . .
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: