Tert.am-ը գրում է.
«Բիզնես սկսելու հարցում Ադրբեջանն արդյո՞ք գերազանցում է ԱՄՆ-ին» վերտառությամբ հոդված է տպագրել eurasianet.org կայքը։ Նյութը ներկայացնում ենք առանց կրճատումների։
Նյութի հեղինակ Գիորգի Լոմսաձեն դիտարկում է հարցը, թե արժե՞ արդյոք վստահել Համաշխարհային բանկին, որն Ադրբեջանում բիզնես սկսելու հնարավորությունը լավ է գնահատում։
«Նախկին խորհրդային երկրներից հետ մնալ խավիար արտադրելու հարցում՝ մի բան է։ Սակայն այժմ ԱՄՆ-ն՝ կապիտալիզմի չեմպիոնը, տեղեկություն է ստանում, թե Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան ենթադրում են, որ բռնատիրական Ադրբեջանում ավելի քիչ են բյուրոկրատական քաշքշուկները բիզնես սկսելու հարցում»,- գրում է հոդվածագիրը։
«Doing Business»-ի վերջին զեկույցը պնդում է, որ Ադրբեջանում բիզնես սկսելու համար պետք է անցնել ընդամենը երեք բյուրոկրատական գործընթաց, այնինչ ԱՄՆ-ում դրանք կրկնակի շատ են։
Միևնույն ժամանակ բիզնեսի համար մեկնարկային կապիտալն ավելի քիչ է մեկ անձին հասնող միջին եկամտի համեմատությամբ։
«Սակայն մինչ գործարարները կսկսեն իրերը հավաքել Բաքու մեկնելու համար, մենք կցանկանայինք փորձել բացատրել, թե ինչո՞վ են պայմանավորված նման արդյունքները»,- գրում է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



