Լեգենդար ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը եւ նրա կինը որոշել են աջակցել քաղցկեղով հիվանդ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Երաժիշտները որոշել են իրենց գործընկերոջն օգնել քաղցկեղի դեմ պայքարում: Օզզի Օսբորնի կինը՝ Շենոնը, վիդեոուղերձ է հղել Ժաննա Ֆրիսկեին՝ նշելով, որ ինքն ու իր ամուսինը պատրաստ են օգնել երգչուհուն նյութապես:

«Ողջույն Ժաննա, ես Շենոն Օսբորնն եմ՝ լեգենդար Black Sabbath խմբի մենակատարի կինը: Ես այստեղ եմ՝ Լոս Անջելոսում եւ ծանոթացել եմ քո պատմությանը: Մենք ուզում ենք, որ դու իմանաս, որ ես ու ամուսինս հունիսի 1-ին ժամանելու ենք Մոսկվա եւ ուզում ենք հանդիպել քեզ, իսկ մինչ այդ ցանկանում ենք քեզ գումար ուղարկել՝ բուժման համար»,- ասել է Շենոն Օսբորնը: Լեգենդար ռոք երաժիշտի կինը կոչ է արել այդ տեսանյութը դիտողներին աջակցել Ժաննա Ֆրիսկեին: Շենոնին ծանոթ է այս հիվանդությունը. 12 տարի առաջ նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ, որը Օզզի Օսբորնի կինը կարողացել էր հաղթահարել:

Հիշեցնենք, որ այս ամսին հայտնի դարձավ, որ ռուս էստրադային երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդ է: Նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք: Այս պահին երգչուհին բուժման կուրս է անցնում Նյու-Յորքում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել