Իմ կարծիքով Ուկրաինայի ժողովրդի ցասումն ավելի շատ ոչ թե պրոռուսական գծի դեմ է, այլ երկրում ձևավորված օլիգարխիկ համակարգի և երկրի հարստությունն ոչ հավասար բաշխելու գործընթացի:
Առաջիկա օրերին Յանուկովիչը հրաժարական կտա և Ուկրաինայում տեղի կունենան նոր նախագահական ընտրություններ: Վստահ եմ՝ ով էլ ընտրվի Ուկրաինայի նախագահ, երկիրը տանելու է ռուսական կողմորոշման, բայց նոր նախագահը պետք է փոխի երկրում տիրող օլիգարխիկ ռեժիմը և փորձի ստեղծել ժողովրդավարական պետություն: Միայն այս դեպքում կրքերն Ուկրաինայում կհանդարտվեն: Ուկրաինայի ժողովուրդը ժողովրդավարություն է ուզում՝ անկախ այն բանից, թե Ուկրաինան ինչպիսի աշխարհաքաղաքական ճանապարհ կընտրի:
Անկեղծ ասած, կարելի է հասկանալ մի ժողովրդի ով, պայքարով իշխանություն փոխելու փորձ ունի և այժմ էլ հաղթանակը շատ մոտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել