Եթե Ոկրաինայում քաղաքական զարգացումները կանգ չառնեն, ապա ըստ իս, մոտ ապագայի Ուկրաինան կունենա հետևյալ պատկերը`
• Բնականաբար, մի մասը կհայտնվի ՌԴ-ի ազդեցության շրջանակների մեջ, իսկ մյուս մասը Եվրոպայի և ԱՄՆ-ի, այսինքն, կունենանք հետպատերազմյան Գերմանիայի մոդելը (ГДР и ФРГ)
• ՌԴ-ն իր ազդեցության տակ գտնվող Ուկրաինային կսկսի հնարավորինս չափ օժանդակել (իջեցնելով էներգակիրների, առաջին անհրաժեշտության հումքային բազայի սակագները), կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, որի արտադրանքի սպառումը կապահովի ՌԴ-ն: Շատ կարճ ժամանակահատվածում ՌԴ-ն կփորձի ուկրաինական այդ մասը վերածել «դրախտի» (իհարկե, դա ՌԴ-ի համար շատ թանկ կնստի, բայց ինչպես նույն ռուսներն են ասում`«для этой игры мы готовы идти на все»)
• Եվրոպայի և ԱՄՆ ազդեցության տակ անցած մասը նույնպես կսկի օգտվել վերոհիշյալ երկրների օժանդակությունից, բնականաբար եվրոպան ամեն ինչ կանի, որպեսզի այդ մասը ծաղկի, բայց այստեղ հարց է առաջանում`արդյոք շատ թանկ չեն վճարի եվրոպական երկրները. չէ որ նրանց գերակշիռ մասը էներգակիրների և հումքային հարցերով կախված են ՌԴ-ից: Փաստորեն կստեղծվի մի իրավիճակ, երբ Եվրոպան ուրիշ երկրից ձեռք բերած հումքով պետք է օժանդակի Ուկրաինայի այդ մասին, այսինքն, ավելի պարզ լեզվով ասած, ուկրաինական այդ մասը լիովին դոտացվելու է եվրոպական երկրների կողմից: Ու ինչքան այս ռեժիմով (կձգեն) եվրոպացիները դեռ պարզ չէ
• Հիմա անցնենք բարոյական կողմին. այն, որ մասնատված տարբեր մասերի ուկրաինացիները կսկսեն իրար ատել, դա անմեկնաբանելի է: Բացառված չեն ռազմական գործողությունները...
• Բացի դրանից, հարց կկանգնի սահմանների ստեղծման, որը բացի լրացուցիչ վնասներից, ուկրաինական ժողովրդին ոչինչ չի բերի
Հ.Գ. Մնում է հուսալ, որ ուկրաինացիները խոհեմ կգտնվեն և չեն վերածվի խաղալիքի գերտերությունների ձեռքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=475689269209998&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել