Բայց ի՞նչն է վերջապես արժեքավոր: Հավանության արտահայտությո՞ւնը: 
Ո՛չ…: Հետևաբար, ոչ էլ հավանության արտահայտությունը լեզուների միջոցով. չէ՞ որ հենց դրան է վերջիվերջո հանգում այն բարի անունը, որը կարող է տալ ամբոխը: Այսպիսով, մենք հրաժարվում ենք նաև ունայն փառքից: Ի՞նչ է մնում արժեքավոր…: Ինձ թվում է՝ մարդու բնույթին համահունչ գործունեությունը և հավատարմությունը դրան, այսինքն` հենց այն, ինչին ուղղված են և՛ բոլոր զբաղմունքները, և՛ արվեստները, բայց դա էլ երբեմն հուսադրող չէ եւ երբեմն էլ հուսահատող: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ ձգտում է այն բանին, որ իր բոլոր ստեղծագործությունները համապատասխանեն այն գործին, ինչի համար նրանք նախապատրաստվել են դրան. ինչպես հետամուտ և՛ խաղողի որթին հոգ տանող այգեպանը, և՛ ամենապատկերավորը երեխային հոգ տանող ծնողը…:
Մեզ մի բան է հարկավոր` ջերմություն գտնել Տիրոջ ձեռքում, փնտրել Նրան անընդմեջ, քանզի մեր կատարելությունը կայանում է մեր փնտրտուքի մեջ: 
Ինչ հոգուց դուրս է, բացարձակապես ոչ մի կապ չունի հոգու հետ: Պետք է յուրացնենք դա, և մենք ճիշտ ուղու վրա կլինենք: Մենք դեռ կարող ենք հարություն առնել: Նայենք կրկին իրերին այնպես, ինչպես նայել ենք ինչ-որ ժամանակ՝ հենց դա է հարությունը:

Սիրով եւ աղոթքով` Տ.Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել