Tert.am-ը գրում է.

Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Աշոտ Սարգսյանն աշխատանքից ազատվելուց հետո 42 մլն. դրամ վերջնահաշվարկ է ստացել՝ այն դեպքում, երբ աշխատողներին գործարանն ունի մոտ մեկ տարվա աշխատավարձի պարտքեր:

«Նախ այդ 42 մլն.-ը աբսուրդ գումար է, վերջնահաշվարկը շատ ավելի քիչ է, և ինքն էլ ստանում է բոլոր ղեկավարների նման նույն հիսուն տոկոսը՝ անկախ նրանից, որ արդեն դիմում է գրել և ազատվել աշխատանքից»,-Tert.am-ին ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ով մշտապես պնդում է, որ ղեկավար կազմն ի տարբերություն այլ աշխատակիցների, ստանում է աշխատավարձերի կեսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել