Անհրաժեշտ է. սմբուկ-7 հատ, հորթի միս-700 գր, գառան դմակ-200 գր, գլուխ սոխ-1 հատ, կարմիր տաքդեղ-2 հատ, սպիտակ տաքդեղ-1 հատ, աղ, դարչին, հոտավետ պղպեղ, լոլիկ:
Հորթի միսը ծեծել կոլոլակի մսի պես (կարելի է և աղալ), դմակը աղալ սոխի հետ, աղ անել, համեմել դարչինով, հոտավետ պղպեղով: Սմբուկը կլոր շերտատել, պատրաստ աղացած կամ ծեծած մսից 30 գրամանոց կտորներ կամ գնդեր առանձնացնել, հերթականությամբ շարել փայտե շամփուրի վրա սմբուկը, միսը և աղացած դմակը: Թեժ կրակի վրա խորովել մոտ 10 րոպե, ապա երեք հատ լոլիկ կտրատել, դնել կաթսայի մեջ, կաթսայի մեջ դնել նաև խորովածը (կարելի է փայտե շամփուրով) մեկ սուրճի բաժակ թույլ աղաջրով եփել ևս 10 րոպե:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել