Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում և ողջ աշխարհում անհատի և ժողովրդի կարծիքի և ցանկության ազատություններին աջակցելն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրն է: Այս մասին Օբաման հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսում՝ «Երկրի դրության մասին» խորագրով ելույթում:

«Ուկրաինայում մենք աջակցում ենք այն սկզբունքը, ըստ որի բոլոր մարդիկ իրավունք ունեն ազատ և խաղաղ արտահայտելու իրենց կարծիքներն ու դիրքորոշումները երկրի ապագայի վերաբերյալ»,-ասել է Օբաման:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերից Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են, որոնք նոր թափ են ստացել հունվարի 19-ից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել