Այն, որ մեր լրագրողների ճնշող մեծամասնությանը չի հետաքրքրում, թե ինչից ու ոնց է սկանդալ ստանում, դա ինձ չի մտահոգում, այն, որ խոսքի ազատության մասին լսել են ու լրիվ ուրիշ բան են հասկացել, դրան վերաբերվում եմ <<եղածն արդեն եղած է>> սկզբունքով, այն, որ ամեն ինչ քաղաքականացնելը մեզ մոտ դարձել է ազգային ավանդույթ, դա բոլորը գիտեն… Մաշտոցի պուրակի հարցերից պրծանք, գոմիկների ձայնն արդեն դուրս չի գալիս, Նունե Եսայանին ուղղված մեղադրանքներն էլ դադարեցին, ու սկսվեց <<Հարսնաքարի>> պատմությունը : Ես վստահ եմ, որ եթե էդ ծեծկռտուքը տեղի ունենար  մի այլ տեղ (ասենք` Թեմուրնոցում), սրա մասին կիմանային միայն դեպքի ժամանակ ներկա գտնվողները, բայց դեպքը տեղի է ունեցել մի հաստատությունում, որը պատկանում է Ազգային Ժողովի պատգամավորի, ու դեռ բավական չի պատգամավորի, մի հատ էլ իշխող կուսակցության պատգամավորի : Ես վստահ եմ, որ մեր հասարակության, հատկապես լրագրողական հասարակության խավարամիտ զանգվածը(որը գերակշռում է ողջամիտ զանգվածին) հոդվածս ընթերցելուց հետո (նույնիսկ ընթացքում) ինձ կմեղադրի իշխանությանը պաշտպանելու համար : Նախ, չեմ կարծում` իշխանությունն ունենա իմ պաշտպանության կարիքը, ու հետո, ես չեմ խելագարվում իշխանությունների, առավել եւս ռեստորանատեր պատգամավորների համար : Ու այս ամենով հանդերձ ես չեմ քաղաքականացնում այս ամենը, ես քաղաքական աստառ չեմ տալիս սպաների ու հաստագլուխների ձեռնամարտին : Ես խորապես ցավում եմ հիվանդանոցում գտնվող բժշկի համար, ես համաձայն եմ, որ թիկնապահին ինքնադատաստան տեսնելու համար պիտի ամենադաժան պատիժը տալ… Ուղղակի ժուռնալիստներից շատերը չեն գիտակցում, որ իրենց գործողություններով թշնամանք են սերմանում ժողովրդի մեջ, ինչը հատկապես այսօր աններելի է…

 

Հ.Գ <<Հայկական ժամանակը>> գրում է, որ հիվանդանոցում գտնվող սպայի հարազատներից մեկը, որն Իրանից վերադարձել է հայրենիք, ասել է, որ կհանձնի իր հայկական անձնագիրն ու կհեռանա Հայաստանից :

Ես հասկանում եմ այդ խոսքերի հեղինակի ցավն ու զայրույթը, բայց թող ոչ ոք իր հեռանալով հայրենիքին չսպառնա, ու առավել եւս չկարծի, թե իր վերադարձով լավություն է արել հայրենիքին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել