Գալով այս աշխարրհ՝ մեզ նպատակ է դրվում լցնել մեր հոգին, սակայն չգտնելով հոգին, մենք իներցիայով սկսում ենք լցնել մեր ստամոքսը:
Փոքրերը ԱՄԵՆԸ խտացնում են կնոջ մարմնի մեջ և սիրում նրան...Մեծերը, իրենց սերն անցկացնելով կնոջ հոգու միջով, սիրում են ԱՄԵՆԸ...
Ես սիրում եմ թունավոր օձերին. նրանցից կարելի է «դեղորայք» պատրաստել...
Ես նկատել եմ, որ մարդիկ այնքան են շատացել երկրագնդի վրա, որ արդեն դարսվել են իրար գլխի. եթե չեք նկատել, ապա նայեք, դիմացի շենքին...
Իմաստուն է նա, ով լեռան գագաթից իջնելը համարում է ոչ թե անկում, այլ հաջորդ լեռան գագաթը բարձրանալու ճանապարհի մի մասը, կամ ով արդեն իջնելիս կարողանում է միևնույն ժամանակ տեսնել իր՝ դիմացի լեռան գագաթը բարձրանալը...
Հեքիաթները շարունակվում են միայն գլխավոր հերոսների հետոմանք էլ կենդանություն են ստանում միայն այն չափով, որ չափով առնչվում են նրանց հետ, մնացալները հեքիաթի համար ուղղակի գոյութուն չունեն...
Կյանքերի ամբողջութունը Խաղ է, իսկ ԽԱՂԻ մեջ խաղացողը իրականում այնտեղ ոչինչ չի ստեղծում, չի հնարում, չի ավելացնում: ԽԱՂԸ ՍՏԵՂԾՈՂԸ արդեն իսկ ստեղծել է ԽԱՂԻ ԱՄԲՈՂՋ ընթացքը: Լավ խաղացողն ուղղակի գնում է այդ ԸՆԹԱՑՔԻՆ համաձայն...
Հերոսի մահվան էներգիան չի կորչում, այլ տարածվելով շուրջբոլորը, տոկ է տալիս և թրթռացնում տեսակի մյուս արթնացած և դեռևս չարթնացած անդամների սրտերը՝ համապատասխանաբար ուժեղացնելով կամ արթնացնելով նրանց, ծնելով նոր հերոսներ:
Այնպես, ինչպես զգացողությունները իրենց աշխարհից ամբողջությամբ չեն պրոյեկտվում բառերի աշխարհ, և մենք ստիպված ենք լինում բառերից վերծանել իրական զգացողությունները, և հասկանալ դրանք, այնպես էլ հոգու անցումն իր աշխարհից այս աշխարհ ամբողջությամբ տեղի չի ունենում, և մենք ստիպված ենք մեր միջոցով նախ վերծանել և գտնել մեր իրական էությունը, ապա նոր միայն կատարելագործվել:
Կարճատեսները նրանք են, ովքեր լեռան գագաթը բարձրացողին տեսնում են միայն մոտիկից՝ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ շարժվելիս և համարում նրան հիմար կամ մոլորված, մինչդեռ Հեռատեսները կարողանում են մտովի հեռանալ լեռից և հեռվից տեսնել նույն բարձրացողին լեռան գագաթը տանող ՈԼՈՐԱՆՆԵՐՈՎ շարժվելիս....
Մեզ միշտ սովորեցրել են, որ մենք միայն պատասխան ենք տալիս մեր արած գործերի համար, մինչդեռ պետք է տանք առավելապես չարած (պետք է անեինք, բայց չենք արել) գործերի համար...